Գլխավոր էջ Նորություններ 59-ամյա կինը մահացել է հիվանդանոցի ճանապարհին, ամուսինն ու տղան մեկուսացվել են. Գյուղապետ

59-ամյա կինը մահացել է հիվանդանոցի ճանապարհին, ամուսինն ու տղան մեկուսացվել են. Գյուղապետ

1701
0

Այսօր լրատվամիջոցներով տեղեկություններ շրջանառվեցին, որ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում 59-ամյա կին է մահացել միակողմանի թոքաբորբով: Ըստ լրատվամիջոցների մահացածը Կոտայքի մարզի Ալափարս գյուղից էր: Ալափարսի գյուղապետ Սարիբեկյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ դեռ պաշտոնական վերջնական տեղեկատվություն չկա մահվան մասով, ճշտումներ են արվում: «Հարազատները տանը չեն, տղան ու ամուսինը երեկվանից մեկուսացված են, մինչեւ պատասխանները ստացվի: Մահացած կինը առողջական խնդիրներ միշտ է ունեցել, տարիներ շարունակ»: Մեր հարցին, թե երբ է թոքաբորբի խնդիրը առաջացել մահացածի մոտ, գուղապետն ասաց, որ մահացածի հարազատներն են զանգել շտապ օգնություն կնոջ մահից մի քանի ժամ առաջ. «Կարծեմ հիվանդանոց չի էլ հասել, ճանապարհին է մահացել»: Կարդացեք նաև Առաջին մահը կորոնավիրուսային հիվանդությունից. 72-ամյա պացիենտն ունեցել է երկկողմանի թոքաբորբ Վարչապետի անվտանգության աշխատակցի մոտ կորոնավիրուսի կասկածներ չկան. Ալինա Նիկողոսյան Իջեւանում միջպետական ավտոճանապարհ փակածների եւ ոստիկանների ընդհարումից վիրավորվել է 12 ոստիկան եւ մեկ ցուցարար Գյուղապետի խոսքով՝ իրենց  համայնքում կորոնովիրուսով վարակված մարդ չկա, բացի մահացածի ընտանիքի երկու անդամից՝ չկա նաեւ մեկուսացված բնակիչ. «Նմանատիպ դեպքեր չունենք»: ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ պաշտոնական տեղեկություն անձերի շուրջ ընդհանրապես չի տրվում. «Եթե հարազատները մեկուսացված են, թեստերի արդյունքներ կլինեն, ընդհանուր թվի մեջ կերեւա: Որեւէ մարդու, գյուղի տվյալներ չեմ տրամադրում: Առաջիկայում կունենանք  քարտեզագրում, online կերեւա տարածաշրջաններով ու թվերով»: Անդրադառնալով Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում կնոջ մահվան մասին լուրերին՝ ԱՆ խոսնակն ասաց. « Չեմ կարող նման տեղեկություն հայտնել… հղումը տալիս եմ իրավապահ մարմիններին, իրենցից պարզեք՝ տվյալ անձի մահը որտեղ է եղել: Բացի այդ ՝ դա անձնական տվյալ է, եւ մարդիկ, այո՛, կարող են մահանալ թոքաբորբից, մինչեւ կորոնավիրուսի՝ Հայաստան գալն էլ, մարդիկ մահացել են թոքաբորբից, սա նորություն չէ»:

Աղբյուրը`Aravot.am https://www.aravot.am/2020/03/27/1102621/

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ