Գլխավոր էջ Խմբագրի ընտրանի Այս պահին Ջերմուկի վտանգավոր գոտում քաղաքացիական անձինք չկան. մարզպետ

Այս պահին Ջերմուկի վտանգավոր գոտում քաղաքացիական անձինք չկան. մարզպետ

245
0

Ջերմուկ քաղաքում այս օրերին բնակչության տեղահանման և տարհանման հետ կապված բոլոր միջոցառումները պատշաճ ձևով իրականացվել են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասաց Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը:

Նրա խոսքով` բնակիչների մի մասը տեղափոխվել է պաշտպանական վայրեր՝ ապաստարաններ և այլն, իսկ մյուս մասը տեղափոխվել է մոտակա անվտանգ տարածքներ:

«Հնարավոր բոլոր միջոցառումներն իրականացվել են, որպեսզի քաղաքացիները լինեն ապահով:Մենք չենք սպասել, որ պետք է հարվածներ հասցվեն Ջերմուկ քաղաքի քաղաքացիական և այլ ենթակառուցվածքներին, դրա համար անակնկալի ենք եկել»,- ասաց նա՝ հավելելով, որ Ջերմուկի քաղաքացիական բնակչության շրջանում որևէ կորուստ չի գրանցվել:

«Այս պահին Ջերմուկի վտանգավոր գոտում քաղաքացիական անձինք չկան»,-հավելեց մարզպետը:

Նյութի աղբյուրը՝ Armenpress.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ