Գլխավոր էջ Նորություններ Ստուգումներ են իրականացվել ալկոգել արտադրող թվով 20 տնտեսվարող սուբյեկտի մոտ․ դրանցից մեկը...

Ստուգումներ են իրականացվել ալկոգել արտադրող թվով 20 տնտեսվարող սուբյեկտի մոտ․ դրանցից մեկը չի ունեցել գնահատման փաստաթուղթ

598
0

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը սույն թվականի մարտի 26-ից 27-ը իրականացրել է Հայաստանի Հանրապետությունում ձեռքերի մաքրող, ախտահանիչ հեղուկների (ալկոգել) արտադրվող թվով 20 տնտեսվարող սուբյեկտի օծանելիքա¬կոսմե¬տի¬կական արտադրանքի անվտանգության ստուգման վերաբերյալ ստուգաթերթով սահմանված պահանջների ստուգում: Այս մասին տեղեկացնում է պարետատունը։

Արդյունքում պարզվել է, որ 19 տնտեսվարողի արտադրանքի իրացումն ուղեկցվում է համապատասխանության գնահատման փաստաթղթով (առկա է հայտարարագիր) և արտադրանքի վրա առկա է համապատասխան մակնշում, իսկ մեկ տնտեսվարողի արտադրանքը չի ունեցել համապատասխանության գնահատման փաստաթուղթ, սակայն մակնշումը առկա է եղել: Վերջինս Տեսչական մարմնի պահանջով, արդեն իսկ, դիմել և ստացել է համապատասխանության գնահատման փաստաթուղթ:

Վերը նշված արտադրանքի անվտանգության նկատմամբ ստուգումները շարունակվում են:

Աղբյուրը՝ tert.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ