Գլխավոր էջ Նորություններ Տանը պատրաստած պահածոների վտանգը․ հնարավո՞ր է «ճանաչել» թունավորը

Տանը պատրաստած պահածոների վտանգը․ հնարավո՞ր է «ճանաչել» թունավորը

464
0

Ինչպես շատերս գիտենք, ամռանը շատերը տան պայմաններում պահածոներ են պատրաստում՝ չհետևելով այն բոլոր մասնագետների հորդորները, որ տանը պատրաստած պահածոյացված բանջարեղենը կարող է վտանգավոր լինել։ Գրեթե ամեն տարի, այն էլ տարին մի քանի անգամ լսում ենք, որ գրանցվել են պահածոներից թունավորման դեպքեր, մի ամբողջ ընտանիք հոսիտալացվել է և այլն, սակայն այդուհանդերձ շատ ընտանիքներ դեռևս նախընտրում են հենց տան և ոչ թե՝ գործարանային պայմաններում պատրաստած պահածոներ։

ԱՆ ՀՎԿԱԿ շրջակա միջավայրի և հիգիենայի բաժնի բժիշկ-հիգենիստ Արայիկ Պապոյանն օրերս իր հարցարզույցներից մեկում անդրադառնալով թեմային՝ նշել է, որ բոտուլիզմը սննդային ծանր թունավորում է, որի հարուցիչը բոտուլիզմի կլոստրիդիան է: Այս հարուցիչն ապրում է հողում, որից էլ անցնում է բանջարեղենի, կանաչեղենի վրա:  Հարուցիչի աճի ու զարգացման համար անհրաժեշտ են անօդ պայմաններ, որտեղ էլ այն բազմանում ու արտադրում է թույն:

«եթե որոշում ենք, որ այնուամենայնիվ պետք է ուտենք տնական պատրաստվածը, ապա նախընտրելի է, որ նախքան ուտելը 20-25 րոպե այն ենթարկվի ջերմային մշակման: Բանկան երբ բացենք, իրեն ջերմային մշակման ենթարկենք, նոր օգտագործենք, որովհետև այն պահածոն, որի մեջ կա հարուցիչը և որն արտադրել է թույն, ինքն իր համը, հոտը, տեսքը չի փոխում, այսինքն, մենք բանկան բացելիս չենք զգա՝ ինքն իր մեջ պարունակում է թույնը, թե չի պարունակում»,- նշել է Արայիկ Պապոյանը։

Այսպիսով, այն, որ արտանիքից գրեթե որևէ նշան չկա, որով հնարավոր է տարբերակել վտանգ պարունակող մթերքը, վնասներից զերծ մնալու համար ցանկալի է հրաժարվել տան պայմաններում պատրաստած պահածոներից, և դրա փոխարեն օգտվել գործարանային պայմաններում մշակված և պահածոյացված մթերքներից։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ