Գլխավոր էջ Գլխավոր Մի՞ֆ, թե՞ իրականություն․ հորմոնալ շեղումներ՝ կամուսնանաս, կանցնի

Մի՞ֆ, թե՞ իրականություն․ հորմոնալ շեղումներ՝ կամուսնանաս, կանցնի

617
0

Մի՞ֆ, թե՞ իրականություն շարքում հյուրընկալվել է էնդոկրինոլոգ Իրինա Մուրադյանը։ Նրա հետ զրուցել ենք հորմոնալ խնդիրների մասին։

Միֆ — Երբ աղջիկները, կանայք ունենում են հորմոնալ խնդիրներ ավելի ավագ սերնդի ներկայացուցիչներն ասում են, որ ամուսնանալուն պես այդ խնդիրները կանցնեն։

Իրականություն – Հորմոնալ խնդիրները կարող են տարբեր կերպ արտահայտվել։ Դա կարող է դրսևորվել օրինակ յուղոտ մաշկի ձևով, ակնեի, դաշտանային ցիկլի լուրջ խանգարումների կամ դրա բացակայության, ինչպես նաև վերարտադրողական առողջությանն առնչվող այլ խնդիրների ձևով։  Կարևոր է մտապահել, որ ամուսնանալը կամ սեռական կյանքով ապրելը չի ենթադրում իրենից հորմոնալ տեղաշարժեր և ի զորու չէ հրաշքի պես բուժել կամ վերացնել որևէ հորմոնալ շեղում։ Դրա համար շատ ավելի կարևոր է ուշադրություն դարձնել ցանկացած ախտանշանի, և չհետաձգել այցը բժշկին, երբ օրգանիզմում նկատում եք որևէ փոփոխություն։ Վերարտադրողական առողջությունը կարևոր է ոչ միայն առողջ սերունդ ունենալու համար, այլ կարևոր է ընդհանուր նյութափոխանակության, ոսկրերի առողջության համար։ Եվ, բնականաբար, պետք չէ մոռանալ, որ այն կարևոր է ընդհանուր ինքնազգացողության, տրամադրության համար։

Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ