Գլխավոր էջ Գլխավոր Մի՞ֆ, թե՞ իրականություն․ ակնեն կարող է վերանալ արևայրուքից

Մի՞ֆ, թե՞ իրականություն․ ակնեն կարող է վերանալ արևայրուքից

391
0
Մի՞ֆ, թե՞ իրականություն շարքի հյուրն այս անգամ մաշկաբան Էդուրդ Ավագյանն է։ Նրա հետ զրուցել ենք ակնեին առնչվող միֆերից մեկի մասին։
Միֆ – Ակնեն կարող է վերանալ արևայրուք ստանալուց հետո։
Իրականություն – Առհասարակ պետք է նշել, որ արևայրուքն վնասակար է։ Ակնեի և մի շարք այլ մաշկային հիվանդությունների բուժման համար կիրառվում է ուլտրամանուշակագույն ճառագայթներով լուսաբուժումը (ֆոտոթերապիա), բայց այդ ճառագայթներն ունեն հստակ երկարություն և դոզավորում, ինչը չի բերում մաշկի վնասման։ Այնինչ, արևայրուք ստանալու ժամանակ արևի ճառագայթները, ներթափանցելով մաշկի մեջ, բերում են ոչ միայն ակնեի վիճակի վատթարացման, այլ նաև՝ ավելի վտանգավոր հիվանդությունների (օրինակ՝ չարորակ նորագոյացություններ) առաջացման։ Հետևաբար, ակնեն պետք է բուժել միայն բժշկական միջամտությամբ՝ հետագա բարդություններից խուսափելու, ինչպես նաև ցանկալի արդյունք ունենալու համար։
Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ