Գլխավոր էջ Մարդիկ ԱՍՈՒՄ են Երիտասարդները նստել են տանը, իսկ խոցելի խավն ապրում է իր առօրյա կյանքով

Երիտասարդները նստել են տանը, իսկ խոցելի խավն ապրում է իր առօրյա կյանքով

1675
0

«Բաց նամակ ՀՀ պարետ Տիգրան Ավինյանին
Հարգելի պարետ, որպես ՀՀ քաղաքացի, դիմում եմ Ձեզ։ Շատ գյուղերում ու քաղաքներում մարդիկ շարունակում են ապրել իրենց բնականոն կյանքով։ Բակերում երեխաներ են խաղում, բիսեդկաներում՝ տարեցներ։ Մարդկանց շփումն այնքան սերտ է, որ մի հոգու վարակվելու դեպքում ամբողջ գյուղը կամ քաղաքը կարող է վարակվել։

Փոքր քաղաքներում մեկ ոստիկանական անձնակազմով շրջող մեքենան էլ բավական է, որ շրջի բակերով ու վերահսկի իրավիճակը։ Այնուամենայնիվ, եթե ոստիկանական ուժերը չեն հերիքում վերահսկելու իրավիճակը, ցրելու մարդկանց կուտակումները, կամավորների խումբ կազմեք, վստահ եմ՝ շատերը կմիանան, պատշաճ վերահսկողություն իրականացրեք։ Կամ խստացրեք տույժերը, որ մարդիկ վերջապես գիտակցեն պահի լրջությունն ու գնահատեն իրենց եւ մյուսների կյանքերը։
Թե չէ էնպես է ստացվում, որ երիտասարդները նստել են տանը, իսկ հենց այդ խոցելի խավն ապրում է իր առօրյա կյանքով՝ առանց գոնե մինիմալ զգուշություն ցուցաբերելու։

Կարծում եմ՝ արժի կիսվել էս գրառումով, եթե համաձայն եք կոնտեքստի հետ»։

Բաց նամակ ՀՀ պարետ Տիգրան Ավինյանին Tigran AvinyanՀարգելի պարետ, որպես ՀՀ քաղաքացի, դիմում եմ Ձեզ։ Շատ գյուղերում ու…

Geplaatst door Էմմա Պետրոսյան op Vrijdag 27 maart 2020

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ