Գլխավոր էջ Գլխավոր Օրական քանի՞ ժամ պետք է աշխատի բժիշկը՝ յուրաքանչյուր պացիենտին պատշաճ ուշադրության արժանացնելու...

Օրական քանի՞ ժամ պետք է աշխատի բժիշկը՝ յուրաքանչյուր պացիենտին պատշաճ ուշադրության արժանացնելու համար

138
0

Միջին վիճակագրական բժիշկը պետք է աշխատի օրական 27 ժամ՝ յուրաքանչյուր պացիենտին, որին նա ընդունում է, պատշաճ ուշադրության արժանացնելու համար, վկայում է Չիկագոյի համալսարանի հետազոտողների կողմից անցկացված վերլուծությունը։

 

Գիտնականներն ապշեցուցիչ եզրակացության են հանգել՝ հիվանդությունների բուժման կլինիկական ուղեցույցների հիման վրա միջին տարեկան ծանրաբեռնվածությունը հաշվարկելուց հետո: Նրանք ենթադրել են, որ բժիշկը միջինը տարեկան ընդունում է 2500 պացիենտի։

 

Journal of General Internal Medicine-ում հրապարակված հետազոտության մեջ գիտնականները մոդելավորել են 2500 պացիենտների ներկայացուցչական խմբի:

 

Պահանջվող ժամերի քանակը գնահատելու համար նրանք հաշվարկել են, թե որքան ժամանակ կպահանջվի յուրաքանչյուր պացիենտին ընդունելու համար՝ համաձայն պաշտոնական բժշկական կազմակերպությունների առաջարկությունների:

 

Օրինակ՝ ճարպակալմամբ հիվանդներին խորհուրդ է տրվում տարեկան առնվազն 12 անգամ դիմել բժշկի, որպեսզի նրանց օգնեն նիհարել եւ չափել ցանկացած փոփոխություն:

 

Լրացուցիչ 7,2 ժամ կպահանջվի քրոնիկ հիվանդությունների բուժման համար, ինչպիսիք են շաքարախտը եւ սրտի հիվանդությունները, 2,2 ժամ՝ շտապ օգնության, կարճատեւ, բայց ծանր հիվանդությունների բուժման համար, ինչպիսիք են վնասվածքները, եւ 3,2 ժամ՝ էլեկտրոնային նամակներին պատասխանելու համար:

 

Որպեսզի բժիշկներն օրվա ընթացքում հասցնեն կատարել իրենց աշխատանքը, հետազոտողները խորհուրդ են տվել մեծ թվով հիվանդանոցների անցնել սպասարկման «հրահանգային» համակարգի, որը, ըստ նրանց, կրճատում է աշխատանքային օրը մինչեւ ինը ժամ:

 

Այս դեպքում բուժքույրերը, բժիշկների օգնականները, խորհրդատուները եւ այլ մասնագետներ օգնում են տրամադրել առաջարկվող օգնությունը։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ