Գլխավոր էջ Նորություններ Հնարավո՞ր է արդյոք ծխելը թողնելով վերականգնել սրտի վնասվածությունը

Հնարավո՞ր է արդյոք ծխելը թողնելով վերականգնել սրտի վնասվածությունը

186
0

Ծխողներն ավելի թույլ սիրտ ունեն, քան չծխողները, ասվում է ESC 2022 կոնգրեսում ներկայացված հետազոտության մեջ։ Սրտի որոշ ֆունկցիաներ վերականգնվել են, երբ մարդիկ հրաժարվել են այդ սովորությունից, գրում է Medical Xpress-ը։

«Մեր հետազոտությունը ցույց է տալիս, որ ծխելը նաեւ սրտի հաստացման եւ թուլացման է հանգեցնում: Դա նշանակում է, որ ծխողների արյան ծավալն ավելի քիչ է սրտի ձախ փականում եւ ավելի քիչ ուժ՝ այն դեպի օրգանիզմի մնացած հատված մղելու համար: Որքան շատ եք ծխում, այնքան սրտի աշխատանքը վատանում է»,- ասում է հետազոտության հեղինակ բժիշկ Եվա Հոլտը Կոպենհագենի Հերլեւ եւ Գենտոֆտե հիվանդանոցից:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ ծխախոտն ամեն տարի ավելի քան ութ միլիոն մարդ է սպանում։ Ծխելը պատասխանատու է բոլոր հնարավոր մահացությունների 50 տոկոսի համար, որոնց կեսը պայմանավորված է աթերոսկլերոտիկ սրտանոթային հիվանդություններով, ինչպիսիք են սրտի կաթվածը եւ ինսուլտը:

Նոր հետազոտությանը մասնակցել է 20-ից 99 տարեկան առանց սրտանոթային հիվանդությունների 3874 մարդ: Ծխելու պատմության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու եւ կյանքի ընթացքում ծխած ծխախոտների քանակը հաշվարկելու համար ինքնուրույն լրացվող հարցաթերթ է օգտագործվել: Մեկ տուփ- տարին սահմանվում է որպես 20 ծխախոտ օրական մեկ տարվա ընթացքում:

Մասնակիցները սրտի ուլտրաձայնային հետազոտություն են անցել, որը կոչվում է էխոկարդիոգրաֆիա, որը տեղեկատվություն է տալիս դրա կառուցվածքի եւ այն մասին, թե որքան լավ է այն աշխատում:

Հետազոտողները համեմատել են էխոկարդիոգրաֆիայի գնահատականները ներկայիս ծխողների եւ երբեք չծխողների մոտ՝ տարիքի, սեռի, մարմնի զանգվածի ինդեքսով, հիպերտոնիայի, բարձր խոլեստերինի, շաքարախտի եւ թոքերի ֆունկցիայի համապատասխանությունից հետո:

«Մենք պարզեցինք, որ ծխելը եւ ծխելու տարիների փորձը կապված են սրտի ձախ փականի՝ սրտի ամենակարեւոր մասի կառուցվածքի եւ ֆունկցիայի վատթարացման հետ: Ավելին, մենք պարզեցինք, որ 10 տարվա ընթացքում նրանք, ովքեր շարունակել են ծխել, ավելի հաստ, ավելի ծանր, ավելի թույլ եւ ավելի վատ սիրտ են ունեցել՝ նրանց համեմատած, ովքեր երբեք չեն ծխել, եւ նրանց համեմատ, ովքեր այդ ժամանակահատվածում թողել են ծխելը», — նշել է դոկտոր Հոլթը:

«Լավ նորությունն այն է, որ վնասների մի մասը կարելի է վերականգնել՝ թողնելով ծխելը»,- եզրափակեց գիտնականը:

 

Աղբյուրը` Med.news.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ