Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Վերջին չորս շաբաթում կորոնավիրուսի հետևանքով մահերի թիվն ավելացել է 35 տոկոսով

Վերջին չորս շաբաթում կորոնավիրուսի հետևանքով մահերի թիվն ավելացել է 35 տոկոսով

238
0
A patient with breathing problems is wheeled inside a COVID-19 hospital for treatment, amidst the coronavirus disease pandemic, Ahmedabad, India, April 14, 2021. REUTERS/Amit Dave

Վերջին օրերին աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 767 614 նոր դեպք։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հրապարակած տվյալների համաձայն,  վերջին չորս շաբաթների ընթացքում կորոնավիրուսի հետևանքով մահերի թիվն ավելացել է 35 տոկոսով։ Վերջին շաբաթվա ընթացքում մահացել է 15 հազար մարդ։

«Սա անընդունելի է, քանի որ մենք ունենք բոլոր գործիքները վարակը կանխելու ու կյանքներ փրկելու համար»,-նշում են կազմակերպությունից ու ավելացնում.

«Մենք կարող ենք ապրել կորոնավիրուսի հետ, բայց չենք կարող ապրել ամեն շաբաթ հիվանդության հետևանքով գրանցվող 15 հազար մահերի հետ։  Չենք կարող ապրել հոսպիտալացումների և մահերի թվի աճով։ Չենք կարող ապրել պատվաստանյութերի և այլ գործիքների անհավասար հասանելիությամբ։ Մենք բոլորս հոգնել ենք կորոնավիրուսից, սակայն այն չի հոգնել մեզանից»:

Կազմակերպության փորձագետների խոսքով, այս պահին առավել տարածված է «Օմիկրոն» շտամը՝ դեպքերի մոտ 90 տոկոսը։

 

Աղբյուր` Panorama.am

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ