Գլխավոր էջ Գլխավոր «Մեկ հոգի հիվանդանոց է տեղափոխվել, արդեն իսկ մահացած»․Արմինե Սանամյան

«Մեկ հոգի հիվանդանոց է տեղափոխվել, արդեն իսկ մահացած»․Արմինե Սանամյան

505
0

«Սուրմալու» առևտրի կենտրոնում, օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով ցավոք ունեցանք զոհեր և վիրավորներ, կան նաև անհետ կորածներ։Երևանի տարբեր հիվանդանոցներում բուժումը շարունակում են պայթյունից տուժած քաղաքացիները, նրանցից շատերն էլ ստանալով բուժօգնություն դուրս են գրվել հիվանդանոցներից։

Նշենք, որ ըստ` ՀՀ առողջապահության նախարարության տվյալների՝ Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է 7 տուժած: Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար:

Մյուս հոսպիտալացվածները լավացումով դուրս են գրվել:

Զոհերի թիվը 16 է:

«Էրեբունի» ԲԿ-ի ընդունարանի վարիչ Արմինե Սանամյանը Medmedia.am-ի հետ զրույցում նշեց, որ այս պահին ԲԿ-ում չորս պացիենտ է բուժում ստանում, որոնցից մեկը դուրս կգրվի․

«Չորս պացիենտի առողջական վիճակը գնահատվում է բավարար, մեկ հոգի այսօր դուրս կգրվի, առողջական վիճակը կայուն է։ Պայթյունի օրվանից մինչ այսօր «Էրեբունի» ԲԿ-ում 14 տուժած անձ է եղել, իսկ 50-ամյա տղամարդն արդեն տեղափոխվել է մահացած վիճակում»,-նշեց մեր զրուցակիցը։

Նշենք նաև, որ Medmedia.am-ի հետ զրույցում Սուրբ Աստվածամայր ԲԿ մամուլի Խոսնակ Գեւորգ Դերձյանը նշել էր,որ պայթյունից տուժած բոլոր քաղաքացիներն այս պահին դուրս են գրվել հիվանդանոցից։
««Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով «Մուրացան» համալսարանական հիվանդանոցից՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված 14-ամյա աղջիկը ևս դուրս գրվեց հիվանդանոցից»,-երեկ, օգոստոսի 15-ին մեզ հետ զրույցում նշել էր Գևորգ Դերձյանը:

Հավելենք, որ օգոստոսի 16-ի ժամը 14։40-ի դրությամբ «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում կա 6 անհետ կորած, 16 զոհ։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ կայքից։

Ս․ Ասատրյան

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ