Գլխավոր էջ Նորություններ Արցախի ԱՆ-ն հորդորում է բնակչությանը՝ բուժհաստատություններ դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում

Արցախի ԱՆ-ն հորդորում է բնակչությանը՝ բուժհաստատություններ դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում

676
0

Ելնելով աշխարհում COVID-19 կորոնավիրուսային վարակով պայմանավորված լարված համաճարակային իրավիճակից, Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը  խնդրում և հորդորում է հանրապետության բնակչությանը՝  բուժհաստատություններ դիմել  միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Այս մասին փոխանցում է Արցախի տեղեկատվական շտաբը:

«Տեղեկացնենք, որ վարակի տարածումից խուսափելու նպատակով, հանրապետության բուժհասատատություններում սահմանված է  կարանտին` համապատասխան սահմանափակումներով,  որով խստացվել է բուժհիմնարկների աշխատանքային գործունեությունը:

Անվճար և արտոնյալ պայմաններով  դեղորայք ստացողների խմբերում ընդգրկված անձանց խնդրում ենք ներկայանալ նախօրոք բժշկող բժշկի հետ պայմանավորվելուց հետո՝ յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 12:00-ից սկսած:

Լրացուցիչ բարդություններից  խուսափելու նպատակով,  առաջարկում ենք ոչ հրատապ դեպքերում հեռախոսազանգի միջոցով կապ հաստատել տեղամասային բժշկի հետ` անհրաժեշտ բուժման ցուցում ստանալու համար:

Արցախի Հանրապետության առողջպահության նախարարի համապատասխան հրամանով` ԱՀ առողջապահության նախարարության ենթակա բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների ղեկավարներին հանձանարարվել է իրենց տնօրինած բուժհաստատություններում  ժամանակավորապես սահմանել կարանտին, խստիվ արգելել կողմնակի անձանց մուտքը, դադարեցնել հարկերի միջև հաղորդակցությունը, սահմանափակել հիվանդների անցուդարձը և բաժանմունքից դուրս գալը, սահմանափակել նոր հիվանդների ընդունումը, բացառությամբ` կյանքի ցուցման, սահմանափակել քաղաքացիների ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքներում իրականացվող պլանային հետազոտությունները, սահմանափակել հիվանդների պլանային վիրահատությունները, շինության մուտքի դռների մոտ փակցնել կարանտինի իրազեկման  մասին ցուցանակ»,- նշված է հայտարարության մեջ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ