Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Մեծ Բրիտանիան հայտարարել է կապիկի ծաղիկի բռնկման նշանների դանդաղման մասին

Մեծ Բրիտանիան հայտարարել է կապիկի ծաղիկի բռնկման նշանների դանդաղման մասին

181
0

Մեծ Բրիտանիայի առողջապահական ոլորտի պաշտոնյաները հայտարարել են, որ կապիկի ծաղիկի համազգային բռնկումը դանդաղեցման նշաններ է ցույց տալիս, բայց դեռ վաղ է ասել՝ արդյոք անկումը կշարունակվի, փոխանցում է Associated Press-ը։

 

Միացյալ Թագավորության Առողջապահության անվտանգության գործակալությունը հայտնել է, որ իշխանություններն ամեն օր հայտնում են կապիկի ծաղիկով վարակման 29 նոր դեպքի մասին՝ հունիսի վերջին շաբաթվա օրական մոտ 52 դեպքի համեմատ: Հուլիսին պաշտոնյաները գնահատել էին, որ բռնկումը կրկնապատկվում է մոտ երկու շաբաթը մեկ: Այս պահին Մեծ Բրիտանիայում գրանցվել է կապիկի ծաղիկի ավելի քան 3000 դեպք, որոնցից ավելի քան 70 տոկոսը՝ Լոնդոնում:

 

Գործակալությունը նաեւ հայտնել է, որ ավելի քան 27.000 մարդ պատվաստվել է ջրծաղիկի դեմ պատվաստանյութով:

 

Այն հայտարարել է, որ դեպքերի ճնշող մեծամասնությունը բաժին է ընկնում նույնասեռական տղամարդկան, եւ որ պատվաստանյութերն առաջին հերրթին ներարկվում են նրանց, ինչպես նաեւ նրանց ամենամոտ կոնտակտներին եւ բուժաշխատողներին։

 

Բրիտանական իշխանությունները հայտարարել են, որ իրենք պատվաստանյութի 150.000 դեղաչափ են գնել, որն արտադրվել է Bavaria Nordic-ի՝ աշխարհի միակ մատակարարի կողմից: Առաջին 50.000 դեղաչափերն արդեն հասել են կամ շուտով կհասնեն ամբողջ երկրի կլինիկաներ, իսկ հաջորդ 100.000 պատվաստանյութերը կմատակարարվեն սեպտեմբերին:

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ