Գլխավոր էջ Գլխավոր Միտու՞մ,թե՞ դժբախտ պատահար. ՀՀ ԱԱԾ հորդորը

Միտու՞մ,թե՞ դժբախտ պատահար. ՀՀ ԱԱԾ հորդորը

314
0

Երեկ, օգոստոսի 14-ին դաժան դեպք է տեղի ունեցել Երևանում։
Հիշեցնենք, որ երեկ՝ ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Ըստ նախնական տվյալների՝ տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Պայթյունի հետևանքով կա 6 զոհ, վիրավորների թիվն անցնում է 6 տասնյակից։
Դեպքի մանրամասների առնչությամբ համացանցում տարածվեցին տարբեր լուրեր, անգամ վարկած էր շրջանառվում, թե պայթյունը ահաբեկչական ձեռագիր է։ Այս առիթով ՀՀ ԱԱԾ_ն հաղորդում տարածեց, նշելով,թե չճշտված տեղեկություններ հարկավոր չէ տարածել։
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը զանգվածային լրատվության միջոցներին եւ քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ Հայաստանի Հանրապետության տարածքում ահաբեկչական գործողությունների սպառնալիքների վերաբերյալ չճշտված տեղեկություններ եւ մեկնաբանություններ հրապարակելուց, օգտվել բացառապես պաշտոնական լրահոսից՝ հանրության շրջանում անհարկի խուճապային տրամադրության ստեղծումը բացառելու համար: Այս մասին Medmedia.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԱԾ-ից։
Միաժամանակ, տեղեկացվում է, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունն օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում ամբողջ ծավալով վերահսկում է անվտանգային իրավիճակը հանրապետությունում:
Նշենք որ այս պահին տուժածների հարազատները գտնվում են դեպքի վայրում։Հարազատներն անելանելի վիճակում են, լրագրողների հետ զրույցում Արայիկ Մկրտումյանը նշել է,որ փնտրում է իր եղբոր երեխաներին, որոնողական աշխատանքներին մասնակցում է նաև ինքը` քարերը կրելով ձեռքով։
«Սուրմալու» առեւտրի կենտրոնի փլատակների տակ մնացած քաղաքացիների հարազատներից Արայիկ Մկրտումյանը դժգոհում էր ԱԻՆ փրկարարների աշխատանքից։
Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ իր եղբոր երեխաները՝ այս պահին որոնվում են առեւտրի կենտրոնի տարածքում, եւ իրենք ստիպված են լինում ձեռքով քարերը բարձրացնել։
«Եղբորս երեխեքը, հղի կինը փլատակների տակն են։ Առավոտվա 7։00-ից ձեռքով քար ենք կրում, խնդրում ենք տեխնիկա։ Երեկվանից էս կողմի վրա մեկ կռան է եղել։ Իրենք ճիշտ չեն աշխատում։ Երկու քույր մի հատ փոքր երեխա են»,- նշեց Արայիկ Մկրտումյանը։
Քիչ անց Medmedia.am-ը կներկայացնի կադրեր հենց դեպքի վայրից։
Ս. Ա.

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ