Գլխավոր էջ Նորություններ Ինչո՞վ են վտանգավոր այտուցները, եւ ինչո՞ւ չի կարելի անտեսել դրանք

Ինչո՞վ են վտանգավոր այտուցները, եւ ինչո՞ւ չի կարելի անտեսել դրանք

105
0

Այտուցները կարող են վկայել լուրջ հիվանդությունների մասին, օրինակ՝ երակների լայնացման, միակողմանի լիմֆոստազի եւ ուռուցքների, որոնք ճնշում են անոթները։ Ուստի, այդ խնդիրը չպետք է անտեսել, հավաստիացրել է թերապեւտ, էնդոկրինոլոգ Ելենա Կիսելյովան (Ռուսաստան)։

«Իզվեստիա»-ի հետ զրույցում մասնագետը նշել է, որ պետք է անհապաղ դիմել բժշկի, եթե պացիենտը միակողմանի այտուց ունի։ Այտուցների գոյացումն ինքնին վկայում է պաթոլոգիայի առկայության մասին, ուստի անհրաժեշտ է հետազոտել անոթները, երիկամները, սիրտը, նյարդային եւ իմունային համակարգերը, վահանաձեւ գեղձի ֆունկցիաները։

Կիսելյովան հիշեցրել է, որ ամռանը այտուցների առաջացման հավանականությունն ավելի մեծ է, քանի որ անոթները լայնանում են շոգ եղանակի ֆոնին՝ օրգանիզմը զովացնելու համար։ Ամենից շատ այտուցվում են վերջույթները, հատկապես ստորին։

Ռիսկը նվազեցնելու համար բժիշկը խորհուրդ է տվել կրճատել արեւի տակ գտնվելու ժամանակը, փոխել սննդաբաժինը, այդ թվում հավասարակշռել սնունդը, ավելի շատ մաքուր ջուր խմել, սահմանափակել ծարավ առաջացնող մթերքները, օրինակ՝ աղը, համեմունքները, քաղցր ըմպելիքները, ինչպես նաեւ շատ շարժվել։

«Իսկ եթե այս խորհուրդների կատարումը չի հանգեցնում այտուցների իջնելուն, առավել եւս, եթե այտուցը միակողմանի է, ապա անպայման պետք է դիմել թերապեւտի։ Այտուցը կարող է լինել ամենատարբեր օրգանների շատ վտանգավոր հիվանդությունների ախտանշան, ինչպես նաեւ ունենալ լուրջ հետեւանքներ առողջության համար»,- ասել է Կիսելյովան։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ