Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Հակաբիոտիկների վրա աճեցված միսը վտանգավոր է

Հակաբիոտիկների վրա աճեցված միսը վտանգավոր է

227
0

Ի.Մ. Սեչենովի անվան Մոսկվայի առաջին պետական բժշկական համալսարանի հիվանդանոցային թերապիայի ամբիոնի պրոֆեսոր Սերգեյ Յակովլևն ասել, որ գյուղատնտեսական արդյունաբերության մեջ հակաբիոտիկների օգտագործումը ձկների, կենդանիների և թռչունների աճեցման ժամանակ կարող է հանգեցնել այդ դեղամիջոցների նկատմամբ մանրէների կայունության: Այս մասին հայտնում է URA.RU-ն։

Նա ընդգծել է, որ այս իրավիճակն այնքան տարածված է, որ ամբողջ մոլորակի վրա հակաբիոտիկների միայն 10%-ն է գնում բժշկության մեջ, 85%-ը՝ գյուղատնտեսական արդյունաբերության:

«Սա շատ մեծ խնդիր է, քանի որ հակաբիոտիկները կարող են ներթափանցել մսի մեջ, և սա հսկայական ներդրում է հակաբիոտիկների նկատմամբ մանրէների կայունացման գործում: աղիկային ցուպիկները, որն ապրում է խոզերի և հավերի մեջ, նույնն է, որը մարդկանց մոտ առաջացնում է միզուղիների վարակ: Իսկ գյուղատնտեսական արդյունաբերությունն այժմ այս խնդրի հիմնական աղբյուրն է»,-ասել է Յակովլևը։

 

Աղբյուր` Panorama.am

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ