Գլխավոր էջ Գլխավոր Թշնամին կրակել է Հայաստանի սահմանին.ո՞վ է վիրավորում ստացած զինծառայողը

Թշնամին կրակել է Հայաստանի սահմանին.ո՞վ է վիրավորում ստացած զինծառայողը

576
0

«Երեկ,օգոստոսի 6-ին հայ-ադրբեջանական սահմանի Սոթքի հատվածում ադրբեջանցու արձակած կրակոցից հրազենային ծանր վիրավորում է ստացել եղբորս տղան ու տեղափոխվել Երևան։ «Խաղաղ» ենք ապրում Հայաստանում»։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել զինծառայողի բարեկամուհին։
Վաղ առավոտից համացանցում տեղեկատվություն էր տարածվել այն մասին,որ հայ-ադրբեջանական սահմանին դիպուկահարի կրակոցից ժամկետային զինծառայող է վիրավորում ստացել։ Պաշտպանության նախարարությունը լռում էր,իսկ վիրավորում ստացած զինծառայողի հարազատները բարձրաձայնում։
Իրողությունը ճշտելու համար Medmedia.am-ը կապ հաստատեց զինծառայողի բարեկամուհու, «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ նախագահ Անահիտ Գևորգյանի հետ:
«Երեխան ծառայում է Սոթքում,ընտանիքը ապրում է Երևանում։ Ըստ նրա՝ պետքարան գնալուց սնայպերով խփել են։ Դեպքից անմիջապես հետո նրան տեղափոխել են Վարդենիսի հոսպիտալ։Մերոնք գնացել են տեսել են երեխան վնասվել է հետևի կոնքային հատվածից։ Պուլյան կոնքային հատվածից մտել է`աճուկային հատվածից դուրս եկել։Գիտեք ինչ վտանգավոր անոթներ կա էնտեղ։ Արագ նայել են, որ զարկերակը վնասված չէ ու արագ տեղափոխել են Երևան,արդեն 10-ի կողմերը Երևանում են եղել, իսկ ժամը 12-ին ոչ մի արձագանք չկար»,_նշեց մեր զրուցակիցը ու նշեց,որ այսօր տղային հետազոտել են,այս պահին կյանքին վտանգ չի սպառնում, նյարդերի վիճակը լավ է։
Անահիտ Գևորգյանի գրառումից հետո միայն Պաշտպանության նախարարությունը տեղի ունեցածի վերաբերյալ ֆեյսբուքյան էջում գրառում կատարեց,որում մասնավորապես գրված էր.
«Օգոստոսի 6-ի երեկոյան հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նվեր Արմենի Գևորգյանը (ծնվ. 2002թ.): Զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում:

Սյուզի Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ