Գլխավոր էջ Նորություններ Մահացել է Մարբուրգի վիրուսով վարակված երեխա

Մահացել է Մարբուրգի վիրուսով վարակված երեխա

204
0

Գանայում երեխա է մահացել Մարբուրգի վիրուսից, երեքշաբթի տեղեկացրել է ԱՀԿ-ի արտակարգ իրավիճակների արձագանքման հարցերով գլխավոր տնօրենի օգնական Իբրահիմա Սոսե Ֆոլը։

«Անցյալ շաբաթ ես նշեցի ևս երկու դեպք, որոնցից մեկն առաջին հիվանդի կինն է, մյուսը` այս հիվանդի երեխան: Երեխան, ցավոք, մահացել է, բայց կինը ողջ է և ապաքինվում է»,- ասել է նա ՄԱԿ-ի ամենշաբաթյա ճեպազրույցում:

Բժիշկը նշել է, որ Գանայի առողջապահության նախարարությունը հայտնել է երեք հաստատված դեպքի մասին, և չորրորդ կասկածելի դեպքի հետագա փորձարկումը դեռ պետք է արվի:

Մարբուրգի վիրուսը մարդկանց փոխանցվում է  չղջիկների միջոցով՝  անմիջական շփման և վարակված մակերեսների շփման հետևանքով:  Հիվանդությունը սկսվում է սուր ընթացքով, բարձր ջերմությամբ և ուժեղ գլխացավով:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ