Գլխավոր էջ Նորություններ Օգտակա՞ր է արդյոք գազարը տեսողության համար

Օգտակա՞ր է արդյոք գազարը տեսողության համար

197
0

Տեսողության բարելավման համար գազարը կամ հապալասը հսկայական քանակությամբ օգտագործելն անիմաստ է, հավաստիացրել է բժիշկ-սննդաբան, գաստրոէնտերոլոգ Մարգարիտա Արզումանյանը (Ռուսաստան)։

Մասնագետի խոսքով՝ հակառակ տարածված թյուր կարծիքի, գազարը եւ հապալասը որեւէ առանձնահատուկ հատկություն չունեն, որը կարող էր օգնել տեսողության բարելավմանը։

«Առաջ կարծիք կար, որ միայն գազարն ու հապալասն են օգնում բարելավել տեսողությունը եւ բուժել աչքերը։ Այդպես չէ։ Եթե տեսողությունն արդեն վատացել է, ոչ մի մթերք չի օգնի շտկել վիճակը»,- նշել է Արզումանյանը, տեղեկացրել է ria.ru-ն։

Նրա խոսքով՝ սուր տեսողությունը պահպանելու համար խորհուրդ է տրվում օգտագործել տարատեսակ տարրեր պարունակող մթերքներ, որոնք անհրաժեշտ են աչքի ցանցաթաղանթի համար։

 

«Անհրաժեշտ է  թույլ չտալ օմեգա-3 ճարպաթթուների, լյուտեինի, ցինկի, ինչպես նաեւ A, B, C եւ E վիտամինների անբավարարություն։ Այս ամբողջը կարելի է ստանալ սովորական սննդամթերքներից»,- նշել է մասնագետը։- «Օմեգա-3 կա ցանկացած ձկան մեջ։ Լյուտեին կարելի է ստանալ կանաչեղենից։ Ցինկը շատ է լոբազգիների մեջ։ Վիտամիններ կարելի է ստանալ ընկույզներից եւ սերմերից։ Ճիշտ ու հավասարակշռված սնունդը կապահովի նաեւ աչքերի առողջությունը»։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ