Գլխավոր էջ Նորություններ Գիտնականները ստեղծել են թոքերի ծանր բորբոքման բուժման նյութ

Գիտնականները ստեղծել են թոքերի ծանր բորբոքման բուժման նյութ

196
0

Ուրալի Բ.Ն. Ելցինի անվան դաշնային համալսարանի գիտնականները հայտնաբերել են մի շարք քիմիական կոմբինացիաներ, որոնք կարող են օգտագործվել թոքերի ծանր բորբոքումը բուժելու համար։ Այդ նյութերը, ի տարբերություն իրենց անալոգների, իմունիտետը չեն ճնշում։

 

Հետազոտության ընթացքում, որի արդյունքները հրապարակվել են Pharmaceuticals ամսագրում, մասնագետները գտել են ազոլոազինային հետերոցիկլերով նոր միացությունների սինթեզի մեթոդ, որոնք կարող են ճնշել ինտերլեյկին-6-ի ակտիվությունը, որը կարեւոր դեր է խաղում իմունային պատասխանի հարցում։

 

Գիտնականների խոսքով՝ ինտերլեյկինի ավելցուկը առաջ է բերում չկառավարվող բորբոքումներ, որոնք հանգեցնում են հյուսվածքների քայքայման եւ սպառնում պացիենտների կյանքին։ Նոր նյութն օգնում է զսպել այդ ռեակցիան։

 

Նոր մեթոդը թույլ կտա արտադրել նոր դեղամիջոցներ գրիպի եւ կորոնավիրուսի ծանր ձեւերի դեմ։ «Շնորհիվ մեր ի սկզբանե հիմնարար հետազոտությունների՝ մի շարք դեղամիջոցներ արդեն հայտնվել են դեղագործական շուկայում»,- նշել է Ուրալի համալսարանի օրգանական սինթեզի լաբորատորիայի գիտաշխատող Կոնստանտին Սավատեեւը։

 

Մասնագետները կուսումնասիրեն հետազոտությունների արդյունքները, որպեսզի սինթեզեն ուժեղացված հատկություններով նոր հետերոցիկլեր։ Դրանից հետո նրանք նախատեսում են հայտով դիմել Ռուսաստանի առողջապահության նախարարություն եւ կկազմակերպեն նոր դեղամիջոցների նախակլինիկական հետազոտություններ։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ