Գլխավոր էջ Գլխավոր Ընտանեկան տոնակատարության ժամանակ 58 մարդ թունավորվել է, երկու երեխա վերակենդանացման բաժանմունքում

Ընտանեկան տոնակատարության ժամանակ 58 մարդ թունավորվել է, երկու երեխա վերակենդանացման բաժանմունքում

511
0

Ղրղզստանի Բատկեն շրջանի սրճարանում ընտանեկան միջոցառումը նշելուց հետո ավելի քան 50 մարդ դիմել է բժշկական օգնության, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հանրապետության հիվանդությունների կանխարգելման և պետական սանիտարահամաճարակային հսկողության վարչությանը հղումով։

Ընտանեկան տոնն ավարտվել է վեց հյուրերի հոսպիտալացմամբ, այդ թվում՝ երկու անչափահասների, երեխաները միջին ծանրության վիճակում գտնվում են տեղի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում։

Ըստ սանիտարական բժիշկների՝ տոնական ընթրիքին մասնակցել է ավելի քան 250 մարդ, նրանցից 58-ը դիմել են բժիշկներին սննդային թունավորման ախտանիշներով։

Ռոսպոտրեբնադզորի մասնագետները սրճարանից սննդամթերք են առգրավել, նախնական տեղեկություններով՝ զանգվածային թունավորման պատճառը կարող էր լինել հաստատության խոհանոցում սանիտարահամաճարակային չափանիշներին չպահպանելը։

 

 

Աղբյուր` Panorama.am

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ