Գլխավոր էջ Նորություններ Ովքե՞ր են բուժվում Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում

Ովքե՞ր են բուժվում Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում

601
0

Արսեն Թորոսյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ անդրադարձել է լրագրողների այն հարցին, թե Հայաստանում կա՞ թեստերի պակաս, քանի՞ թեստ է ստացել երկիրը, որքա՞ն թեստավորում է արվել, ի՞նչ արժեն դրանք: Պատասխանել է.

«Հետաքրքիր են էդ հարցերը, որոնք պնդումներով են սկսվում, ո՞վ ասաց, որ Հայաստանն ունի թեստերի պակաս, Հայաստանը չունի թեստերի պակաս: Հայաստանն ունի բավարար քանակի թեստեր ու շարունակում է ձեռք բերել: Հայաստանում բավական մեծ քանակի՝ 1440 թեստ է արվել, որից դրական է եղել 290-ը, ու պրոցեսը շարունակական է»:

Հարցին, թե Գյումրիում քանի՞ դեպք կա, պատասխանել է.

«Այսօր կամ ամենաուշը վաղը կլինի քարտեզ, որտեղ նշված կլինեն բնակավայրերը, որտեղ արձանագրվել են դեպքեր, Գյումրիում շատ չեն, մեկ կամ երկու, ձեռքի վրա կարելի է հաշվել, մեկուսացված են, բացի դրանից՝ Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում շարունակվում է բուժումը, որտեղ բուժվում են այլ բնակավայրերից բերված քաղաքացիները»:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ