Գլխավոր էջ Նորություններ 2 ամսական վարակված երեխա հաստատ չկա, կան դպրոցահասակ երեխաներ. նախարար

2 ամսական վարակված երեխա հաստատ չկա, կան դպրոցահասակ երեխաներ. նախարար

636
0

Կառավարության նիստից հետո առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասուլիս է տվել՝ անդրադառնալով կորոնավիրուսով երեխաների վարակվածության դեպքերին, նշել է, որ ինչպես խոսվում է, 2 ամսական վարակված երեխա հաստատ չկա, կան դպրոցահասակ երեխաներ, որոնց թիվը չի կարող նշել, վստահեցրել է, որ նրանք իրենց լավ են զգում, սիմպտոմ չունեն:

Հարցին, թե արդյոք կարո՞ղ ենք ենթադրել, որ երեխաներն էլ են համարվում են ռիսկային խումբ, նախարարը պատասխանել է.

«Ձեր հարցը կարևոր է այն առումով, որ երբ նշում ենք որևէ տարիքային խմբի՝ քիչ խոցելի լինելու մասին, նկատի ունենք այդ խմբի առողջ երեխաներին, որովհետև, երբ կա իմունիտետի դեֆիցիտ, նա ավտոմատ դառնում է ռիսկային որևէ ինֆեկցիոն հիվանդության նկատմամբ, և այո՛, մենք պետք է հավելյալ ջանքեր գործադրենք, օրինակ՝ քիմիաթերապիա ստացող երեխաների նկատմամբ, իսկ առողջ երեխաներին պետք է պաշտպանել, որ նրանք չհանդիսանան վարակի աղբյուր տարեց մարդկանց համար, փոխանցման շղթաները պետք է կոտրել բոլոր տարիքներում»:

Նախարարն օրինակ է բերել իրեն, որ եթե ինքը վարակվի, դժվար թե որևէ բարդություն ունենա, բայց կարող է աղբյուր հանդիսանա այլոց մոտ հիվանդություն տարածելու համար:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ