Գլխավոր էջ Նորություններ Կորոնավիրուս տարած առնվազն 27 միլիոն հիվանդ կարող է հոտի եւ համի հետ...

Կորոնավիրուս տարած առնվազն 27 միլիոն հիվանդ կարող է հոտի եւ համի հետ կապված երկարատեւ խնդիրներ ունենալ

148
0

Մեծահասակների մոտ 5 տոկոսի մոտ COVID-19-ով վարակվելուց հետո կարող են հոտի կամ համի երկարատեւ փոփոխություններ զարգանալ, ասվում է The BMJ ամսագրում հրապարակված հետազոտության մեջ

Հաշվի առնելով, որ այս պահին հաստատված է COVID-19-ով վարակման ավելի քան 550 միլիոն դեպք, դա նշանակում է, որ առնվազն 27 միլիոն չափահաս հիվանդ կարող է հոտի եւ համի երկարատեւ խանգարումներ ունենալ:

Հոտի և համի փոփոխությունները տարածված են COVID-19-ով հիվանդների մոտ, ընդ որում ամբողջ աշխարհում մարդկանց միջինում 40-50 տոկոսը հայտնում է այս ախտանիշների մասին:

Գիտնականները պարզել են, որ հոտառության կորուստը կարող է պահպանվել հիվանդների 5.6 տոկոսի մոտ, իսկ 4.4 տոկոսի մոտ համի զգացումը կարող է չվերականգնվել։ Սկզբնական վարակումից 30 օր հետո հիվանդների միայն 74 տոկոսն է հայտնել հոտի վերականգնման, իսկ հիվանդների 79 տոկոսը՝ համի վերականգնման մասին:

Վերականգնման արագությունն ամեն ամիս աճում էր՝ վեց ամիս հետո հասնելով 96 տոկոս գագաթնակետին հոտի եւ 98 տոկոս համի համար:

Կանանց մոտ հոտառության եւ համի վերականգնման հավանականությունն ավելի քիչ էր, քան տղամարդկանց մոտ, իսկ հոտի սկզբնական ավելի ընդգծված կորստով եւ քթի փակվածությամբ հիվանդների մոտ հոտառության վերականգնման հավանականությունն ավելի փոքր էր:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ