Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Ֆրանսիայում մոտ 1700 մարդ վարակվել է կապիկի ծաղիկով

Ֆրանսիայում մոտ 1700 մարդ վարակվել է կապիկի ծաղիկով

174
0

Ֆրանսիայում մոտ 1700 մարդ վարակվել է կապիկի ծաղիկով, երկուշաբթի ասել է առողջապահության նախարար Ֆրանսուա Բրաունը, հայտնում է Reuters-ը։

Կառավարությունը կապիկի ծաղիկի դեմ պատվաստման մոտ 100 կենտրոն է բացել, պատվաստվել է ավելի քան 6000 մարդ, ասել է Բրաունը։

Նախարարը վերքեր կամ այլ ախտանշաններ ունեցող հիվանդներին կոչ է արել հնարավորինս արագ ինքնամեկուսացվել։

Բրաունը հայտարարել է, որ ինքը մեծ վտանգ չի տեսնում ընդհանուր բնակչության համար եւ ասել է, որ կառավարությունը պատվաստումների իր արշավը կկենտրոնացնի թիրախային խմբերի վրա, որոնք առավել ռիսկային են համարվում:

«Պացիենտների պրոֆիլն այնպիսին է, որ նրանք հիմնականում տղամարդիկ են, ովքեր սեռական հարաբերություն են ունեցել այլ տղամարդկանց հետ, բայց հնարավոր է վարակվել հիվանդի բշտիկների հետ շփման միջոցով»,- ասաց Բրաունը BFM TV-ին:

Վարակվածների մեծ մասը գրանցվել է Փարիզում, ասել է նա՝ հավելելով, որ այս շաբաթ Փարիզում պատվաստումների հատուկ խոշոր կենտրոն կբացվի:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը շաբաթ օրը հայտարարել է, որ կապիկի ծաղիկի արագ տարածվող բռնկումը համաշխարհային առողջապահական արտակարգ իրավիճակ է: Ընթացիկ տարում ավելի քան 75 երկրներում գրանցվել է կապիկի ծաղիկի ավելի քան 16.000 դեպք, իսկ Աֆրիկայում՝ 5 մահվան դեպք:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ