Գլխավոր էջ Գլխավոր ԴԵԺԱՎՅՈւ՞․ կրկին Covid-19, կրկին մահե՞ր

ԴԵԺԱՎՅՈւ՞․ կրկին Covid-19, կրկին մահե՞ր

351
0

Covid 19-ը կրկին ակտիվացման փուլում է։ Վերջին շաբաթներում շեշտակի ավելացել են վարակման դեպքերը։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն օրերս կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպարզրույցում անդրադառնալով թեմային՝ ասաց, որ ընդհանրապես, բոլոր սահմանափակումները կապված են համաճարակային իրավիճակի հետ։ «Այո՛, եթե հանկարծ համաճարակային իրավիճակը նորից սրվի այն աստիճանի, որ կարիք լինի նորից սահմանափակումներ մտցնել՝ միանշանակ։ Սակայն, այս պահին նման իրավիճակ չունենք և որևէ սահմանափակում չի գործում։ Բայց իհարկե, մեր խորհուրդն է , որ օրինակ՝ բժշկական կենտրոններ այցելելիս անպայման այդ ընթացքում կրել դիմակ, որովհետև հասկանում ենք, որ ռիսկային միջավայրում ենք գտնվում և պետք է հնարավորինս զերծ պահել ինքներս մեզ հիվանադանալուց»,- նշել է ԱՆ նախարար Անահիտ Ավանեսյանը։

Սակայն, վերջին շաբաթվա կորոնաթվերից տեսնում ենք, որ արդեն քովիդից մահեր են գրանցվում։ Մեկ շաբաթում՝ 7 մահ։

Սա կարծես, դեժավյու լինի, կրկին Covid 19-ի ակտիվացում, կրկին մահեր։ Թեպետ, շատ մասնագետներ հայտնում էին, որ վերջինիս մեծ բռնկում չի սպասվում, սակայն այն դեռևս ակտիվացման փուլում է և ինչպես նշեցինք՝ մահվան դեպքեր են գրանցվում, ինչն արդեն անհանգստանալու առիթ է տալիս։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ