Գլխավոր էջ Գլխավոր YouTube-ը սկսեց հեռացնել աբորտի մասին կեղծ տեղեկություններով տեսանյութերը

YouTube-ը սկսեց հեռացնել աբորտի մասին կեղծ տեղեկություններով տեսանյութերը

167
0

YouTube-ը հայտարարել է նյութերի բովանդակության մոդերատորության նոր ծրագրի մեկնարկի մասին, որը տեսահոլովակներից կհեռացնի տեսանյութերը, որոնք պարունակում են կեղծ տեղեկություններ հղիության արհեստական ընդհատման և այս ընթացակարգի հետևանքների մասին։ «Գազետա ռու»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է հայտնվել PC Mag-ի կայքում։

«Այսօրվանից և հաջորդ մի քանի շաբաթվա ընթացքում աստիճանաբար մենք կհեռացնենք այն բովանդակությունը, որը պարունակում է հղիության արհեստական ընդհատման ընթացակարգի ոչ անվտանգ հրահանգներ, խթանում է ապատեղեկատվությունը կամ ապատեղեկատվությունը հղիության արհեստական ընդհատման մասին՝ համաձայն մեր բժշկական ապատեղեկատվության քաղաքականության»,-ասվում է YouTube-ում:

Նշվում է, որ պատժիչ միջոցները կազդեն բոլոր բովանդակությունների վրա, որոնք նկարագրում են հղիության դադարեցման վիրահատական և քիմիական այլընտրանքային մեթոդները, որոնք հակասում են հաստատված բժշկական պրակտիկային։ Բացի այդ, ըստ հրապարակման, կջնջվեն տնային պայմաններում հղիության արհեստական ընդհատման հրահանգներով որոշ տեսանյութեր, ինչպես նաև վերոնշյալ պրոցեդուրայից հետո անպտղության և քաղցկեղի ռիսկի բարձրացման մասին ապատեղեկատվությունը։

 

Աղբյուր` Panorama.am

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ