Գլխավոր էջ Նորություններ «Հայաստան» համահայկական հիմնադրամն աջակցում է Առողջապահության նախարարությանը համաճարակի դեմ պայքարում

«Հայաստան» համահայկական հիմնադրամն աջակցում է Առողջապահության նախարարությանը համաճարակի դեմ պայքարում

494
0

«Հայաստան» համահայկական հիմնադրամը նոր կորոնավիրուսի COVID-19 համաճարակի դեմ ուղղված պայքարում շարունակում է սատարել ՀՀ առողջապահության նախարարությանը։ Հիմնադրամը մամուլի հաղորդագրություն է տարածել տրամադրած աջակցության վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորեւ։

Ներկայիս իրավիճակը վերահսկելի դարձնելու նպատակով Հայաստան շարունակաբար ներմուծվում են մեծ քանակով բժշկական պարագաներ, ինչպես նաև սարքավորումներ։ Շնորհակալություն ենք հայտնում նաև տարբեր երկրներում գտնվող մեր տեղական մարմիններին, որոնք մեծապես աջակցում են այս գործընթացին թե դրամական և թե տարբեր ապրանքների տեսքով։ Շուտով Հայաստան կհասնեն 7 արհեստական շնչառական համակարգեր, որոնցից 2-ը ձեռք են բերվել Մեծ Բրիտանիայի, իսկ 1-ը Նիդերլանդների տեղական մարմինների օժանդակությամբ: Ֆրանսիայի տեղական մարմնից գալիք շաբաթվա ընթացքում սպասում ենք 20-ական հեռահար ջերմաչափ և թթվածնի խտացուցիչ սարք, որոնց կեսը կուղարկվի Արցախ։

Մարտի 25-ին թվով 800 3M տիպի բարձրորակ դիմակներ փոխանցվեցին Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցին, իսկ 70 հատ բժշկական հանդերձանք՝ ՀՀ ԱՆ Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոնին։ Եվս 1000 նույնատիպ դիմակ և 100 հատ բժշկական հատուկ հանդերձանք կփոխանցվի մոտ օրերս։

Հիմնադրամի կայքում COVID-2019 համաճարակի դեմ հատուկ առցանց դրամահավաք–արշավ է կազմակերպված։ Ներկայումս հավաքագրվել է ավելի քան 50,000 ԱՄՆ դոլար։ Հավաքագրված գումարը կծառայի ՀՀ առողջապահության նախարարության ամենից առաջնային կարիքներին։ Դուք ևս կարող եք միանալ COVID-2019 համաճարակի դեմ հիմնադրամի հատուկ առցանց դրամահավաք-արշավին հետևելով այս հղմանը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ