Գլխավոր էջ Նորություններ ԱՀԿ-ն քննարկել է կապիկի ծաղիկի պատճառով գլոբալ արտակարգ իրավիճակ մտցնելու հարցը

ԱՀԿ-ն քննարկել է կապիկի ծաղիկի պատճառով գլոբալ արտակարգ իրավիճակ մտցնելու հարցը

171
0

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) քննարկել է կապիկի ծաղիկի պատճառով միջազգային արտակարգ իրավիճակ հայտարարելու անհրաժեշտությունը։ 360tv.ru-ն գրում է, որ հանդիպման մասնակիցներն իրենց մտահոգությունն են հայտնել պատվաստանյութի սահմանափակ պաշարների վերաբերյալ։

ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը հուլիսի 20-ին հայտնել է, որ 14 000 մարդ վարակվել է կապիկի ծաղիկով։ Դեպքեր են գրանցվել 70 երկրներում։ «Իզվեստիա»-ն գրում է, որ հաջորդ օրը ԱՀԿ-ն արտակարգ իրավիճակների կոմիտեի արտակարգ նիստ է անցկացրել։

Մասնագետները մտահոգություն են հայտնել կապիկի ծաղիկի դեմ պատվաստանյութի բավականին սահմանափակ պաշարների կապակցությամբ։ Կոմիտեն ավելի վաղ հորդորել էր ԱՀԿ ղեկավարին հիվանդության ակտիվ տարածման դեպքում արտակարգ դրություն հայտարարել։ Միաժամանակ, Գեբրեյեսուսը նշել է, որ նման միջոցի պետք է դիմել միայն «բազմաթիվ գործոնները դիտարկելուց» հետո։

 

Աղբյուր` Panorama.am

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ