Գլխավոր էջ Գլխավոր Մի՞ֆ, թե՞ իրականություն․լապարասկոպիկ եղանակով լեղապարկի հեռացումը հնարավոր է կատարել տեղային անզգայացմամբ

Մի՞ֆ, թե՞ իրականություն․լապարասկոպիկ եղանակով լեղապարկի հեռացումը հնարավոր է կատարել տեղային անզգայացմամբ

862
0

Մի՞ֆ, թե՞ իրականություն շարքի հյուրը ընդհանուր վիրաբույժ Հայկ Հարությունյանն է։

Միֆ — Լապարասկոպիկ եղանակով լեղապարկի հեռացումը հնարավոր է կատարել տեղային անզգայացմամբ։

Իրականություն- Բժիշկների դիտարկումների համաձայն՝ մարդկանց որոշակի տոկոսն ավելի շատ վախենում է անզգայացումից, քան բուն վիրահատությունից։ Եվ բոլորովին ապարդյուն, քանի որ այսօր առաջարկվող անզգայացման ձևերն արդյունավետ են և անվտանգ։ Սակայն լապարասկոպիկ եղանակով լեղապարկի հեռացումը հնարավոր չէ կատարել տեղային անզգայացմամբ, քանի որ միայն տեղային անզգայացման դեպքում որովայնի խոռոչը չի անզգայացվում, և հիվանդները կարող են զգալ ցավ և անհանգստություն: Հետևաբար ներկայիս մեծ քանակությամբ անզգայացնող միջոցների առկայության պարագայում, ընդհանուր անզգայացմամբ իրականացվող վիրահատությունը դարձել է ավելի անվտանգ և բուժառուի համար ավելի հեշտ տանելի:

Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ