Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում  «Կարմիր» շոգի պատճառով մահերը շարունակվելու են

 «Կարմիր» շոգի պատճառով մահերը շարունակվելու են

307
0

Հուլիսի 10-ից 15-ն ընկած ժամանակահատվածում Եվրոպայում ավելի քան 1000 մարդ է մահացել շոգի հետևանքով, և սպասվում է, որ առաջիկա շաբաթների ընթացքում զոհերի թիվը կավելանա,- հաղորդում է BNO News-ը։

Իշխանությունները «տագնապ» են հնչեցնում բարձր ջերմաստիճանի պատճառով՝ առաջիկա շաբաթներին կանխատեսելով բազմաթիվ մահեր Մեծ Բրիտանիայում և Ֆրանսիայում։

Կառլոս III-ի Առողջապահության ինստիտուտը գնահատում է, որ Իսպանիայում գրանցվել է շոգից առնվազն 368 մահ, իսկ Պորտուգալիայում՝ 659 մարդ է մահացել՝ երկու երկրներում մահացությունների ընդհանուր թիվը հասցնելով 1027-ի:

Մահացածներից մեկը 60-ամյա դռնապան էր, ով ուշագնաց էր եղել հուլիսի 15-ին կեսօրին Մադրիդում աշխատելիս։ Երբ շտապօգնությունը ժամանել է, նրա մարմնի ջերմաստիճանը եղել է +41,6։ Հաջորդ օրը նա մահացել է։

Ֆրանսիայի արևմտյան շրջաններում, որտեղ հուլիսի 17-ին ջերմաստիճանը հասել է 44 աստիճանի, տագնապի կարմիր մակարդակ է հայտարարվել։ Մեծ Բրիտանիայի օդերևութաբանական ծառայությունը նույնպես կարմիր տագնապ է հայտարարել՝ նշելով, որ Անգլիայի որոշ հատվածներում ջերմաստիճանը կարող է բարձրանալ մինչև 40 աստիճան՝ գերազանցելով բոլոր ժամանակների առավելագույն ցուցանիշները:

Ծայրահեղ շոգի կանխատեսում Եվրոպայի համար WXCharts-ով։

Աղբյուր` Panorama.am

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ