Գլխավոր էջ Նորություններ Ինչո՞ւ է ինսուլտ տեղի ունենում երիտասարդ տարիքում

Ինչո՞ւ է ինսուլտ տեղի ունենում երիտասարդ տարիքում

426
0

Վաղ ինսուլտի բազմաթիվ պատճառներ կան։ Օրինակ՝ ժառանգական հակվածությունը, շաքարային դիաբետը կամ ոչ ճիշտ ապրելակերպը, «Вечерняя Москва»-ին ասել է սրտաբան, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր բժիշկ Յուրի Սերեբրյանսկին։

 

«Շատ հաճախ երիտասարդների մոտ ինսուլտի ժառանգական հակվածություն է լինում։ Հարազատները մեզ փոխանցում են հսկայական քանակությամբ հիվանդություններ։ Նաեւ մեծ դեր կարող են խաղալ խոլեստերինի խանգարումները, հիպերտոնիան եւ շաքարախտը։ Եթե մարդը գիտի, որ իր ընտանիքում ունի այնպիսի հիվանդություն, ինչպիսին է հիպերխոլեստերինեմիան, ապա անհրաժեշտ է ցմահ բուժում ստանալ։ Ավելին, սթրեսը կամ մագնիսական փոթորիկները կարող են ինսուլտի կատալիզատոր ծառայել»,- պարզաբանել է մասնագետը։

 

Միաժամանակ սրտաբանը նշել է, որ վաղ տարիքում ինսուլտը հանկարծակի մահվան պատճառ չի դառնում։

 

«Վստահ եմ, որ վաղ ինսուլտը չի կարող որեւէ կերպ ազդել մարդու կյանքի տեւողության վրա։ Ամեն ինչ կախված է ինսուլտի տեսակից եւ դրա հետեւանքներից։ Դրանցից շատերը վիրահատում են, իսկ մարդը երկար տարիներ շարունակում է ապրել բնականոն կյանքով»,- ընդգծել է նա։

 

Սերեբրյանսկին հավելել է, որ գլխավորը կանոնավոր հետազոտություններ անցնելն է եւ ժամանակին ինսուլտի նախադրյալները հայտնաբերելը, այդ դեպքում այն կարելի է կանխել։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ