Գլխավոր էջ Նորություններ Բարձր ջերմաստիճանի պայմաննեում աշխատելիս հանգստի և ընդմիջման ի՞նչ իրավունքներ ունեն ՀՀ քաղաքացիները

Բարձր ջերմաստիճանի պայմաննեում աշխատելիս հանգստի և ընդմիջման ի՞նչ իրավունքներ ունեն ՀՀ քաղաքացիները

142
0

ՀՀ Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինն անդրադարձել է բարձր ջերմաստիճանի պայմաններում աշխատակիցների համար օրենքով սահմանված նորմերին: Մեջբերել է օրենսդրական այն կարգավորումները, որոնք նախատեսում են աշխատողների հանգստի և ընդմիջումների իրավունքները:

Ըստ այնմ՝ աշխատանքային օրենսգրքի 153-րդ հոդվածը սահմանում է աշխատանքի ընթացքում լրացուցիչ և հատուկ ընդմիջումներ ունենալու իրավունքը։

Հաշվի առնելով աշխատանքի պայմանները` աշխատանքային օրվա ընթացքում աշխատողներին կարող է տրամադրվել հանգստի համար լրացուցիչ ընդմիջում,Հատուկ ընդմիջումներ պետք է տրամադրվեն, եթե աշխատանքը կատարվում է +40 աստիճան ցելսիուսից բարձր կամ -10 աստիճան ցելսիուսից ցածր օդի ջերմաստիճանային պայմաններում, ինչպես նաև ծանր ֆիզիկական կամ մտավոր և հուզական գերլարված բնույթ կրող կամ առողջության համար բացասական ներգործություն ունեցող վտանգավոր այլ պայմաններում, Լրացուցիչ և հատուկ ընդմիջումները ներառվում են աշխատաժամանակում, իսկ դրանց տրամադրման կարգը սահմանվում է ներքին կարգապահական կանոններով, աշխատանքի ժամանակացույցով, կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրերով, Լրացուցիչ և հատուկ ընդմիջումների քանակը, տևողությունը և հանգստանալու տեղը նախատեսվում են կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրերով:

Տեսչական մարմինը հավելել է, որ բարձր ջերմաստիճանի պայմաններում աշխատանքը կարգավորվում է նաև ՀՀ առողջապահության նախարարի մի շարք հրամաններով:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ