Գլխավոր էջ Նորություններ Ինչու՞ են երեխաները 16 անգամ ավելի հաճախ են մահանում աչքի ամենատարածված քաղցկեղից

Ինչու՞ են երեխաները 16 անգամ ավելի հաճախ են մահանում աչքի ամենատարածված քաղցկեղից

166
0

Նոր հետազոտության համաձայն, որի արդյունքները հրապարակվել են The Lancet Global Health ամսագրում, աչքի քաղցկեղ՝ ռետինոբլաստոմա ունեցող երեխաները եկամտի ցածր մակարդակ ունեցող երկրներում 16 անգամ ավելի հաճախ են մահանում՝ ախտորոշումը սահմանելուց հետո երեք տարվա ընթացքում, քան եկամտի բարձր մակարդակ ունեցող երկրների երեխաները։

Լոնդոնի Հիգիենայի եւ մերձարեւադարձային բժշկության դպրոցին կից Աչքերի առողջության միջազգային կենտրոնի ղեկավարությամբ իրականացված հետազոտությունը պարզել է կտրուկ տարբերություններ եկամտի բարձր եւ ցածր մակարդակ ունեցող երկրներում ռետինոբլաստոմա (երեխաների շրջանում աչքի քաղցկեղի ամենատարածված ձեւը) ունեցող երեխաների ապրելունակության հարցում։

Ռետինոբլաստոման աչքի ամենատարածված եւ ամենաքայքայիչ քաղցկեղն է ամբողջ աշխարհում, եւ վաղ ախտորոշումն ու բուժումը վճռական նշանակություն ունեն մահը կամ աչքի կորուստը կանխելու հարցում։

Եկամտի բարձր մակարդակ ունեցող երկրներում այդ ռիսկը կտրուկ նվազել է վերջին մի քանի տարիների ընթացքում, եւ ներկայում մահացու դեպքերը հազվադեպ են՝ ախտորոշման հուսալի մեթոդների եւ բուժման շնորհիվ, ներառյալ ռետինոբլաստոմայի մասնագիտացված կենտրոնները։

Հետազոտությունում, որն այսօրվա դրությամբ ռետինոբլաստոմայի մասին հետազոտություններից ամենամեծն է եւ համապարփակը, ուսումնասիրվել են աշխարհի 149 երկրներից 4 064 երեխայի ապրելունակության տվյալները (երկրները դասակարգվել են որպես եկամտի բարձր, միջինից բարձր, միջինից ցածր եւ ցածր մակարդակ ունեցող)։ Ըստ գնահատականների՝  դա աշխարհում հիվանդության բոլոր նոր դեպքերի 50 տոկոսն է եղել 2017թ.։

Հետազոտողներն ուսումնասիրել են այդ երեխաների եռամյա ապրելունակությունը ախտորոշումը կայացվելուց հետո եւ պարզել են, որ երեխաների ավելի քան երկու հինգերորդը (40 տոկոս) մահանում է երեք տարվա ընթացքում, եկամտի ցածր մակարդակ ունեցող երկրներում, 100-ից մեկի համեմատ (1 տոկոս) այն երկրներում, որոնք եկամտի բարձր մակարդակ ունեն։

Չնայած ռետինոբլաստոմայի բուժման հիմնական մեթոդները հասանելի են բոլոր երկրներում, ապրելունակության նվազման համար պատասխանատու կարող են լինել այնպիսի գործոններ, ինչպիսին են բարդ սարքավորումներ եւ մեթոդիկաներ ունեցող մասնագիտացված բուժկենտրոնների առկայության քիչ հավանականությունը, բնակչության եւ բուժաշխատողների սահմանափակ տեղեկացվածությունը, ինչպես նաեւ բուժման հասանելիության հետ կապված խնդիրները։

 

Աղբյուրը` Med.news.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ