Գլխավոր էջ Նորություններ Ինչպե՞ս են տևական անձրևներն ազդում մարդու առողջության վրա

Ինչպե՞ս են տևական անձրևներն ազդում մարդու առողջության վրա

203
0

Թերապեւտ Սվետլանա Կուպրինան խոսել է այն մասին, թե ինչպես են երկարատեւ անձրեւներն ազդում մարդու առողջության վրա։ Այս մասին հայտնում է «Իզվեստիա» թերթը։

 

Նրա խոսքով՝ անձրեւներն ու բարձր խոնավությունը կարող են բացասաբար ազդել օրգանիզմի վիճակի վրա։

 

«Օդի բարձր խոնավությունը, որը զուգորդվում է շրջակա միջավայրի բարձր ջերմաստիճանի հետ, դժվարացնում է ջերմափոխանակությունը մարդու օրգանիզմի եւ շրջակա միջավայրի միջեւ՝ մաշկի մակերեսից քրտինքի գոլորշիացման նվազման պատճառով»,- ասել է Կուպրինան:

 

Բժիշկն ընդգծել է, որ դա կարող է հանգեցնել աշխատունակության նվազման, շուտ հոգնածության եւ թուլության։ Նա նշել է, որ անձրեւային եղանակին նվազում է նաեւ մթնոլորտային ճնշումը, իսկ օդը քիչ թթվածին է պարունակում։

 

«Մթնոլորտային ճնշման նվազման նկատմամբ հատկապես զգայուն են սրտանոթային եւ շնչառական համակարգերի հիվանդություններ ունեցող մարդիկ»,- զգուշացրել է մասնագետը։

 

Բժիշկը հավելել է, որ մթնոլորտային ճնշման նվազումը կարող է նաեւ հանգեցնել ներգանգային ճնշման բարձրացման, ինչը գլխացավ է առաջացնում, տեղեկացնում է «Մոսկվա 24»-ը։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ