Գլխավոր էջ Գլխավոր Անպտղության պատճառներ․ ո՞ր խնդիրներին են ամենից շատ բախվում հայերը

Անպտղության պատճառներ․ ո՞ր խնդիրներին են ամենից շատ բախվում հայերը

357
0

Այսօր՝ հուլիսի 11-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Անպտղության տարածվածությունը Հայաստանի Հանրապետության բնակչության շրջանում» թեմայով ասուլիս։ Բանախոսները ներկայացրին գրանցված վերջին ժողովրդագրական տվյալները։ Ըստ այդմ՝ 2022 թվականի հունիսի մեկի դրությամբ՝ ծնունդների թիվը 800-ով նվազել է և կազմել է 13.581 ծնունդ։

«Ներկայումս ՀՀ բնակչությունը կազմում է 2 մլն 961 հազար 600 մարդ և գյուղական բնակավայրերում բնակչության թվաքանակը շարունակապես նվազում է՝ ի հաշիվ քաղաքայինի թվաքանակի։ Սակայն 2022 թվականի ապրիլի մեկի դրությամբ գյուղական բնակչությունը մոտ 2000-ով ավելացել է»,- նշել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի «Բնակչություն եւ զարգացում» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանը՝ հավելելով, որ նախորդ տարիների համեմատ Երևանի բնակչությունը փոքր ինչ նվազել է։

2021 թվականին իրականացված հետազոտության արդյունքներում պարզ է դարձել, որ ՀՀ-ում անպտղության ցուցանիշը կազմում է 16,8 տոկոս, որտեղ ներառված է առաջնային և երկրորդային անպտղությունը։

«16, 8 տոկոս մեջ մենք ունենք 1,7 տոկոս առաջնային անպտղություն և 15,1 տոկոս՝ երկրորդային անպտղություն։ Կանանց դեպքում անպտղության պատճառ կարող են լինել՝ արգանդի, արգանդի փողերի և ձվարանների հետ կապված խնդիրները կամ էնդոկրին խախտումները։ Բավականին մեծ դերակատարում ունեն բորբոքային հիվանդությունները, սեռավարակները։ Իսկ տղամարդկանց շրջանում անպտղության պատճառ կարող են լինել՝ բորբոքային հիվանդությունները, սեռավարակները, ինչպես նաև սերմնահեղուկի հետ կապված խնդիրները»,-հայտնել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի սեռական և վերարտադրողական առողջության ծրագրի համակարգող Նարինե Բեգլարյանը։

Նա նաև հավելեց, որ առաջնային անպտությունը ամենից շատ տարածված է Վայոց Ձորում և Սյունիքում, իսկ երկրորդայինը՝ Վայոց Ձորում, Շիրակում և  Երևանում։

Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ