Գլխավոր էջ Գլխավոր ԱՆ֊ը հորդորում է` սոցցանցերում ապատեղեկատվություն չտարածել

ԱՆ֊ը հորդորում է` սոցցանցերում ապատեղեկատվություն չտարածել

164
0

Առողջապահության նախարարությունը փաստում է, որ վերջին տարիներին հաշմանդամություն ունեցող երեխաներին հիվանդանոցային և արտահիվանդանոցային օղակում մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների ապահովման համար պետական բյուջեից հատկացվող ֆինանսական միջոցները և սպասարկվող դեպքերի թվաքանակը շարունակաբար աճել են։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Մասնավորապես` 2021թ-ին մատուցված արտահիվանդանոցային ծառայությունները 2018թ-ի համեմատ աճել են շուրջ 57%-ով (98632 հաճախում 62967-ի դիմաց), իսկ հիվանդանոցային դեպքերը` 18%-ով: Պետական բյուջեից հատկացված ֆինանսավորման չափը 2021թ-ին կազմել է 845,5 մլն ՀՀ դրամ, իսկ աճը 2018թ. համեմատ կազմել է 72%: 2022թ-ի առաջին կիսամյակում մատուցված ծառայությունների ծավալը կազմել է 320,6 մլն ՀՀ դրամ։

Հաշվի առնելով վերոնշյալը` առողջապահության նախարարությունը հորդորում է սոցցանցերում ապատեղեկատվություն չտարածել ու չապակողմնորոշել քաղաքացիներին»,- հայտնում է նախարարությունը:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ