Գլխավոր էջ Գլխավոր Մի՞ֆ, թե՞ իրականություն․ակնեն առաջանում է աղիքային հիվանդությունների հետևանքով

Մի՞ֆ, թե՞ իրականություն․ակնեն առաջանում է աղիքային հիվանդությունների հետևանքով

454
0

Մի՞ֆ, թե՞ իրականություն շարքի հյուրը մաշկաբան Էդուարդ Ավագյանն է։ Նրա հետ զրուցել ենք ակնեին վերաբերող միֆերից մեկի մասին։

Միֆ – Ակնեն առաջանում է աղիքային հիվանդությունների հետևանքով։

Իրականություն – Իրականությունն այլ է և ակնեն չի առաջանում աղիքային հիվանդությունների հետևանքով։ Կորյակային հիվանդությունը զարգանում է, երբ ախտահարվում կամ վնասվում է մաշկի մազաճարպային համակարգը, և այդ վնասման գործում կարևոր դեր են խաղում մազարմատներում տեղակայվող որոշ մանրէներ, մասնավորապես՝ P. acne կոչվող բակտերիաները։ Աղիների լավ կամ վատ աշխատանքը չի կարող բերել ո՛չ ճարպարտադրության շատացման, ո՛չ էլ նշված մանրէների քանակի ավելացման, և հետևաբար, ակնեի զարգացման և ընթացքի վրա ոչ մի ազդեցություն չունի, ինչն ապացուցված է մի շարք գիտական հետազոտություններով։

Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ