Գլխավոր էջ Գլխավոր «Անպետք» բժշկական կենտրոններ, որոնք կարող են վերածվել հյուրանոցի

«Անպետք» բժշկական կենտրոններ, որոնք կարող են վերածվել հյուրանոցի

642
0

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը,առողջապահության նախարարի պաշտոնավարման տարիներին եկած-չեկած, «փայտիկի մեկ հարվածով»՝ փակում, պետական ֆինանսավորումից զրկում կամ միմյանց էր միացնում այս կամ այն բուժհաստատությունները, հատկապես թիրախում էին ծննդատները, Թորոսյանի աչքից չվրիպեց նաև Նևրոզների կլինիկային, որը պացիենտներ է ընդունում շուրջ 30 տարի։ Նշենք, որ կլինիկայում տրամադրվում էր անվճար բուժօգնություն, իսկ հիվանդները հնարավորություն ունեին օրական երեք անգամ անվճար սնվելու։ Պատերազմի այս չարաբաստիկ օրերից հետո էլ կլինիկայում բուժում էին ստանում զինվորները, անհետ կորած կամ զոհված զինվորների ծնողները։2020թ-ի սեպտեմբերի 10-ին ԱԺ-ի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:  Պետական գույքի  կառավարման կոմիտեի նախագահի տեղակալ Վարդան Կոստանյանը նշել էր, որ Նևրոզների կլինիկան պրոֆիլի պահպանման խնդիր չունի և ներկայացնելու են մասնավորեցման` հակառակ դեպքում այն գնալու է լուծարման, քանի որ մյուս տարի պետպատվեր չի տրամադրվելու:

Նշենք, որ երեկ՝ հուլիսի 6-ին, ՀՀ ԱԺ նիստում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել է, որ «Նեւրոզների կլինիկայի» գործունեությունը կտեղափոխվի «Հոգեկան առողջության կենտրոն», որը գտնվում է Ավան վարչական շրջանում (Երեւան)։Այստեղ արդեն հարցի մյուս կողմն է, թե այն պացիենտները ովքեր օգտվել են Նևրոզների կլինիկայի ծառայություններից, ստացել են համապատասխան բուժօգնություն, պատրա՞ստ են բուժումը շարունակել, ինչպես ժողովրդին է հայտնի՝ Ավանի հոգեբուժարանում։Մի՞թե այս երկու կառույցը էապես նույն գործառույթն են ունեցել․․․

Ի դեպ Հայաստանի կառավարությունն առաջարկել է հանել «Վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲԸ-ի, «Հանրապետական սպելեոթերապեւտիկ կենտրոն» ՓԲԸ-ի եւ «Վարդենիսի ատամնաբուժական կենտրոն» ՓԲԸ-ի մասնագիտական գործունեության պահպանման պարտադիր պահանջը նրանց անմիջական մասնավորեցումից հետո։ Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստում հուլիսի 6-ին, «2017-2020թթ. մասնավորեցման ենթակա պետական գույքի ծրագրի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ, ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նախարարի խոսքով՝ մասնավորեցման ենթակա օբյեկտների ցուցակից առաջարկվում է հանել նաեւ «Նեւրոզների կլինիկա» ՓԲԸ-ն։ Բանն այն է, որ վերոնշյալ բուժհաստատություններից այսօրվա դրությամբ գործում է միայն վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի կենտրոնը։

«Կառավարության ռազմավարության համապատասխան՝ այս ուղղությունը բազմապրոֆիլ բուժհաստատություններում կներառվի որպես առանձին։ Մենք մտադիր ենք զարգացնել այս ուղղությունը միասնական բուժհաստատության շրջանակում։ Այս նպատակով կառավարությունն արդեն միջոցներ է հատկացրել նորոգման եւ նոր սարքավորումների ձեռքբերման համար»,-ասել է նախարարը։

Փաստացի ստացվում է, որ ինչպես Անահիտ Ավանեսյանն է նշել, ի սկզբանե նախատեսված էր, որ այդ բժշկական ինստիտուտները օտարելիս պետք էր պահպանել նրանց մասնագիտական ուղղվածությունը, բայց նախագծով առաջարկվում է թույլ տալ գնորդին փոխել դրանց նշանակությունը:

Սա նշանակում է, որ այդ բժշկական կենտրոնները կարող են վերածվել հյուրանոցի, կամ արտադրամասի:

Ս․Ա․

 

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ