Գլխավոր էջ Գլխավոր Պոլիկլինիկաները խոշորացվելու են․ աշխատակազմը կկրճատվի՞, ի՞նչ է սպասվում

Պոլիկլինիկաները խոշորացվելու են․ աշխատակազմը կկրճատվի՞, ի՞նչ է սպասվում

451
0

Ինչպես գիտենք, Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող բուժհիմնարկներում նախատեսվում են բարեփոխումներ, պոլիկլինիկաների միավորում։

«Մայիս ամսին, ավագանու համապատասխան որոշմամբ, որոշում կայացվեց 7 ՓԲԸ, որոնք առաջնային օղակի կազմակերպություններ էին՝ խոշորացվեն, միանան մոտակա այլ ավելի խոշոր առաջնային օղակի ՓԲԸ։  Այս պահի դրությամբ որոշումն այնպիսին է, որ պոլիկլինիկաներն իրենց աշխարհագրական դիրքը պահպանելու են։ Պարզապես մեկը ավելի խոշոր իրավական, ֆինանսական միավորի են վերածվելու, ինչը բավականին դրական էֆեկտներ է բերելու, սկսած՝ ծառայությունների որակի և հասանելիության բարձրացումից»,- նշել է փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը։

Իսկ պոլիկլինիկաների խոշորացման արդյունքում արդյո՞ք բուժանձնակազմը չի կրճատվի։ Փոխքաղաքապետ Սիմոնյանը կարևորեց,որ խնդիրն այնպես է դրված, որ այս միավորման արդյունքում բոլորը պետք է պահպանեն իրեց աշխատանքը․ « Իրենց աշխատանքը պահպանվելու է, հետո, այդ վերամիավորված, խոշորացված կոլեկտիվում, ինչպես մնացած այլ կոլեկտիվներում, ով իր աշխատանքով արդյունք ցույց կտա, ով իրեն լավ որակներով կդրսևորվի՝ կշարունակի աշխատել, խրախուսվել և այլն։ Ով լավ արդյունքներ ցույց չի տա, ինչպես ցանկացած գործատուի մոտ՝ արդեն պետք է վերանայվեն աշխատանքային հարաբերությունները»։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ