Գլխավոր էջ Գլխավոր Մի՞ֆ, թե՞ իրականություն․ ջրծաղիկով հիվանդ երեխաներին լողացնել չի կարելի 

Մի՞ֆ, թե՞ իրականություն․ ջրծաղիկով հիվանդ երեխաներին լողացնել չի կարելի 

1042
0
Մի՞ֆ, թե՞ իրականություն շարքի հյուրը մանկաբույժ Սյուզաննա Մխիթարյանն է։ Մանկաբուժության մեջ կան բազմաթիվ միֆեր, ուստի բժշկուհու հետ զրուցել ենք այդ միֆերից մեկի մասին։
Միֆ – Ջրծաղիկով հիվանդ երեխաներին լողացնել չի կարելի։
Իրականություն – Տարիներ առաջ, երբ երեխաները հիվանդանում էին ջրծաղիկով՝ արգելվում էր նրանց լոգանք ընդունել նաև մաշկի վրա օգտագործում էին զանազան քսուքներ, որոնք հիմա այնքան էլ կիրառելի չեն։ Այժմ մենք խորհուրդ ենք տալիս ջրծաղիկի ժամանակ երեխաներին ամեն օր լողացնել, քանի որ մանրեները և քրտինքի մնացորդները մնում են մաշկի վրա և կարող են նպաստել առաջացած բշտիկների ավելի շատ բորբոքմանը։ Իհարկե, երկար լոգանք ընդունելու կարիք չկա, ինչպես նաև խորհուրդ չի տրվում կոշտ սպունգ օգտագործել։ Լոգանքից հետո պետք է զգույշ չորացնել մաշկը նաև կարիք չկա «զելյոնկա» կոչվող ախտահանիչ միջոցը օգտագործել։ Իրականում, ընդհանրապես որևէ բան քսելու կարիք չկա, ծայրահեղ դեպքում, երբ շատ է արտահայտված քորը՝ խորհուրդ ենք տալիս օգտագործել հակահիստամինային որևէ քսուք կամ դեղ՝ խմելու տեսքով, բայց որևէ այլ դեղամիջոց մաշկի վրա օգտագործելու կարիք չկա։
Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ