Գլխավոր էջ Գլխավոր Ո՞ր վարչական շրջաններում է նախատեսված պոլիկլինիկաների խոշորացումը․ մանրամասներ

Ո՞ր վարչական շրջաններում է նախատեսված պոլիկլինիկաների խոշորացումը․ մանրամասներ

597
0

Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանն այսօր՝ հուլիսի 1-ին, լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց առողջապահական ոլորտում իրականացվող բարեփոխումները։

«Մայիս ամսին ավագանում համապատասխան որոշմամբ 7 ՓԲԸ, որոնք առաջնային օղակի ընկերություններ են՝ կխոշորացվեն, միանալով մոտակա այլ ավելի խոշոր առաջնային օղակի ՓԲԸ-ների։ Այս պահի որոշմամաբ նրանք իրենց տեղակայումները՝ աշխարհագրական դիրքը պահպանելու են»,- նշեց Սիմոնյանը։

Նա տեղեկացրեց, որ նշված 7 պոլիկլինիկաներից մի քանիսը իրենց տեղակայումը չեն փոխելու, այսինքն՝ այլ տարածք, շենք չեն տեղափոխվելու։ Դրանք են՝ Նուբարաշենի, Սարի թաղի, Նորագավիթի և Նորք Մարաշի պոլիկլինիկաները։

Սիմոնյանը հայտնեց․«Փոփոխությունները լինելու են կառավարման, ֆինանսական հոսքերի ուղորդման, գնումների և այլնի տեսակետից։ Այսինքն՝ այն ուղղությունների, որոնք քաղաքացիների համար տեսանելի չեն»։

Նա նաև նշեց, որ երկու պոլիկլինիկաների մասով կա ծառայությունների այլ վայրեր տեղափոխելու քննարկում։ Դրանք են՝ թիվ 1 պոլիկլինիկան, որ Լեո փողոցի վրա է գտնվում և մյուսը՝ Արաբկիրի մանկական պոլիկլինիկան։ Ծառայությունն այլ վայր կարող են տեղափոխվել՝ հաշվի առնելով շենքային պայմանները, ինչպես նաև մյուս պոլիկլինիկայի ավելի մեծ պոտենցիալը և աշխարհագրորեն իրար մոտ գտնվելը։ Բայց սա քննարկում է և դեռ որոշում չի դարձել։

Լ․ Հակոբյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ