Գլխավոր էջ Գլխավոր «Էն որ, ռեստորանում, լվացք փռելուց, խալի լվանալուց լավ մրսել եք՝ թեստավորվե՛ք»․ վարակաբան

«Էն որ, ռեստորանում, լվացք փռելուց, խալի լվանալուց լավ մրսել եք՝ թեստավորվե՛ք»․ վարակաբան

306
0

Առողջապահության նախարարությունն այսօր իր ֆեյսբուքյան էջում ևս անդրադարձավ այդքան քննարկվող թեմային՝ քովիդի վերադարձին։ «COVID-19-ի դեպքերն աճում են գրեթե ամենուր։ Համավարակը փոփոխվում է, բայց չի ավարտվել, մենք ունենք առաջընթաց, բայց սա դեռ ավարտը չէ։ COVID-19-ի գենետիկ էվոլյուցիային հետևելը «վտանգված է», քանի որ երկրները թուլացրել են հսկողությունը և սեկվենավորման գործընթացը, ինչը դժվարացնում է նոր տարբերակների հայտնաբերումը: Թեև այս պահին աշխարհում COVID-19-ով պայմանավորված համաճարակային իրավիճակը մնում է հարաբերականորեն կայուն, նա կոչ է արել երկրներին շարունակել պատվաստել բնակչությանը, հատկապես 65 տարեկանից բարձր` հիշեցնելով, որ Երկրի վրա հարյուր միլիոնավոր մարդիկ մնում են չպատվաստված, և աճում է հիվանդացության ու մահացության ռիսկը»,- նշված է հրապարակման մեջ։

Վարակաբան Արմեն Օհանյանը ևս արձանագրում է COVID 19-ով հիվանդացության դեպքերի աճ․ «Դեպքերը բավականին ավելանում են, ինչը մեր պրակտիկայում հստակ տեսնում ենք և մասամբ արտացոլվում է պաշտոնական թվերում։ Բոլորը պետք է ժամանակին թեստավորվեն, հատկապես ռիսկի խմբում գտնվող անձինք, որպեսզի քննարկվի վաղ հակավիրուսային բուժումը, նաև երիտասարդները, որպեսզի ինքնամեկուսանան, կամ գոնե ռիսկի խմբում գտնվող անձանց հետ չշփվեն։ Ռիսկի խմբում գտնվող անձինք պետք է պատվաստվեն»։

Վարակաբանի խոսքով՝ ովքեր վերջին պատվաստումը ստացել կամ հիվանդացել են 3 ամիս առաջ կամ ավելի վաղ, պետք է ստանան առնվազն մեկ դեղաչափ, իսկ ովքեր չեն ստացել պատվաստում և չեն հիվանդացել կամ 1 տարի առաջ են հիվանդացել կամ պատվաստվել ՝ պետք է ստանան 2 դեղաչափ։

«Կարևոր է ժամանակին թեստավորումըլ։ Գանգատները սկսելուց հնարավորինս վաղ՝ ջերմության բարձրացում, կոկորդում ցավ, մկանացավեր, թուլություն, հազ․․․  Այո՛, այո՛, էն որ գիշերը/2 օր առաջ/ռեստորանում/հարևանի հոգեհանգստի տեղը/բլոտ խաղալուց/լվացք փռելուց/խալի լվանալուց ԼԱՎ ՄՐՍԵԼ ԵՔ, այ էտ բոլորը ցուցում են թեստավորման»,- նշվում է վարակաբանի հրապարակման մեջ։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ