Գլխավոր էջ Նորություններ Ո՞րն է լավագույնը սննդակարգը երեխաների համար

Ո՞րն է լավագույնը սննդակարգը երեխաների համար

94
0

Երեխաների եւ դեռահասների մոտ առավել սուր է զգացվում սպիտակուցների կարիքը, որոնք անհրաժեշտ են ոչ միայն էներգիայի կորուստները փոխհատուցելու, այլեւ մարմնի աճի եւ զարգացման համար: Որքան փոքր է երեխան, այնքան մեծ է սպիտակուցի կարիքը, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն։

 

Երեխայի օրգանիզմի համար կենդանական սպիտակուցի ամենաթանկ աղբյուրը կաթն է։ Բացի այդ, երեխաների սննդակարգում պետք է բավարար քանակությամբ բուսական սպիտակուցներ լինեն, որոնք պարունակվում են հացահատիկի եւ հատիկեղենի մեջ, ավելի քիչ՝ բանջարեղենի եւ մրգերի մեջ։

 

Լոբազգիները սպիտակուցի պարունակությամբ մոտ են կենդանական ծագման այնպիսի մթերքներին, ինչպիսիք են միսը, ձուկը, կաթնաշոռը, ձուն, իսկ որոշները նույնիսկ գերազանցում են դրանց։

 

Նաեւ փոքր տարիքում մեծանում է օրգանիզմում անփոխարինելի չսինթեզվող ամինաթթուների կարիքը, որոնք ապահովում են երեխայի ինտենսիվ աճի եւ զարգացման հետ կապված գործընթացների բնականոն ընթացքը: Դրանցով հարուստ են միսը, ձուը, ինչպես նաեւ ձուն եւ ընկուզեղենը:

Երեխաների սննդակարգում ճարպի նշանակությունը շատ բազմազան է։ Մանկության տարիներին ճարպերի սպառումը որոշ չափով ավելանում է, քանի որ դրանք էներգիայի ավելի կենտրոնացված աղբյուրներ են, քան ածխաջրերը, եւ երեխաների համար կենսական նշանակություն ունեցող A եւ E վիտամիններ, պոլիչհագեցած ճարպաթթուներ, ֆոսֆոլիպիդներ են պարունակում:

Ընդ որում, երեխաների սննդակարգում ավելորդ ճարպն անցանկալի է, քանի որ այն խաթարում է նյութափոխանակության գործընթացը, նվազեցնում ախորժակը, խանգարում է մարսողությանը եւ ճարպակալման է հանգեցնում:

Ինչ վերաբերում է ածխաջրերին, ապա փոքր տարիքի երեխաներին դրանք ավելի քիչ են անհրաժեշտ, քան սպիտակուցներն ու ճարպերը: Ածխաջրերի ավելցուկը, հատկապես ռաֆինացված շաքարի մեջ պարունակվող, խանգարում են երեխաների աճին եւ զարգացմանը, հանգեցնում են իմունիտետի նվազմանը եւ կարիեսին:

Կարեւոր է սահմանափակել քաղցրավենիքի օգտագործումը. թխվածքաբլիթներ, մուրաբաներ եւ այլ հրուշակեղեն կարելի է տալ օրական 10-25 գ՝ կախված տարիքից:

3-ից 7 տարեկան երեխաներն օրական պետք է ոչ ավելի, քան 60 գ շաքարավազ, 340 գ հացաբուլկեղեն եւ մակարոնեղեն ու ձավարեղեն, ինչպես նաեւ 700-800 գ թարմ մրգեր, հատապտուղներ եւ բանջարեղեն օգտագործեն:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ