Գլխավոր էջ Նորություններ Ի՞նչ հաց կարելի է ուտել նիհարելիս

Ի՞նչ հաց կարելի է ուտել նիհարելիս

261
0

Սննդաբան Իրինա Ստրոգայան SOLENKA.INFO-ին տված հարցազրույցում հայտնել է, թե ինչ հաց կարելի է ուտել նիհարելիս։

Փորձագետը պատմել է՝ արդյոք պետք է հացը բացառել այն մարդկանց սննդակարգից, ովքեր փորձում են նիհարել։ Սննդաբանի կարծիքով՝ նիհարելը երկար ու բարդ գործընթաց է, որը ոչ միայն ամենօրյա սննդակարգի ճշգրտում, այլեւ ֆիզիկական ակտիվության ավելացում, քնի որակի վերահսկում եւ վատ սովորություններից հրաժարում է ներառում:

Մասնագետը հիշեցրել է, որ այժմ խանութներում ամենատարբեր տեսակի հացեր կան: Դրանց պատրաստման համար արտադրողները տարբեր հացահատիկներ են օգտագործում՝ ցորեն, գարի, աշորայի ալկուր, եգիպտացորեն, հնդկաձավար, բրինձ, վարսակ, կորեկ: Այդ հացահատիկները բազմաթիվ վիտամիններ, օրգանական եւ հանքային նյութեր են պարունակում, որոնք անհրաժեշտ են մեր օրգանիզմին: Օրինակ՝ վիտամին A-ն բնական հակաօքսիդանտ է, բարելավում է ինքնազգացողությունը եւ տրամադրությունը, բարձրացնում է կենտրոնացումը։ Վիտամին E-ն բարենպաստ ազդեցություն ունի մաշկի վրա։ B խմբի վիտամիններն անհրաժեշտ են նյարդային համակարգի բնականոն գործունեության պահպանման համար եւ օգնում են պայքարել սթրեսի դեմ:

Նիհարելիս Ստրոգայան խորհուրդ է տալիս ամբողջությամբ չհրաժարվել հացի օգտագործումից, այլ նվազեցնել դրա քանակությունը եւ նախապատվությունը տալ հետեւյալ տեսակներին. առանց խմորիչի տարբեր տեսակի ալյուրից պատրաստված հացին, տարեկանից պատրաստված հացին, Բորոդինո տեսակին, սպիտակուցային հացին՝ կաթնաշոռի, ձվի, ընկույզի եւ սերմերի հավելումներով, ամբողջական հացահատիկից պատրաստված հացին, հնդկաձավարի հացին, ամբողջական ալյուրից պատրաստվող հացին:

Սննդաբանը նաեւ խորհուրդ է տվել հաց գնելուց առաջ ուշադիր ուսումնասիրել դրա բաղադրությունը՝ հատուկ ուշադրություն դարձնելով կալորիականությանը։

 

Աղբյուրը` Med.news.am

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ