Գլխավոր էջ Նորություններ Ծխելուց և ալկոհոլից հրաժարվելը նվազեցնում քաղցկեղի առաջացման հավանականությունը

Ծխելուց և ալկոհոլից հրաժարվելը նվազեցնում քաղցկեղի առաջացման հավանականությունը

215
0

Ն.Ն. Բլոխինի անվան ուռուցքաբանության ազգային բժշկական հետազոտական կենտրոնում աշխարհում առաջին անգամ կատարվել է ծավալուն կլինիկա-համաճարակաբանական հետազոտություն, որը ցույց է տվել, որ ծխելուց հրաժարվելը բարելավում է կանխատեսումներն օնկոլոգիական հիվանդի համար։

Յոթ տարվա ընթացքում պացիենտներին հետեւելու արդյունքում պարզվել է. ծխելուց հրաժարված հիվանդները մոտ 2 տարի ավելի են ապրում, քան ծխել շարունակող հիվանդները։ Ծխելուց հրաժարվելու հանձնարարականները գործնականում կիրառելը կհանգեցնի թոքերի քաղցկեղ ունեցող հիվանդների մահացության 30-35 տոկոս նվազման, գրել է «Аргументы и факты»-ն։

Բացի այդ, ապացուցվել է, որ կապ գոյություն ունի ալկոհոլի օգտագործման եւ ուղեղի ու պարանոցի, լյարդի քաղցկեղից մահացության բարձրացման միջեւ։ Սրա մասին վկայել է 18 տարի տեւած ծավալուն համաճարակաբանական նախագիծը, որն իրականացվել է սիբիրյան երեք քաղաքներում՝ Տոմսկում, Բառնաուլում եւ Բիյսկում։

Հետազոտության արդյունքներ նպաստել են «Ռուսաստանի Դաշնության բնակչության շրջանում ալկոհոլի չարաշահման ծավալների նվազման եւ ալկոհոլիզմի կանխարգելման պետական քաղաքականության հայեցակարգի» ընդունմանը, իսկ դրա կիրառությունը գործնականում հանգեցրել է մահացության նվազման բոլոր պատճառներից, ինչը պահպանել է 3,5 մլն ռուսաստանցիների կյանքը։ Երիտասարդ տղամարդկանց (15-54 տարեկան) մահացությունը 2005-2012թթ. նվազել է 2 անգամ՝ 100 000 բնակչի հաշվով 1 000-ից հասնելով 450-ի։

 

Աղբյուրը` Med.news.am

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ