Գլխավոր էջ Նորություններ Ինչո՞վ է վտանգավոր քնելուց առաջ սնվելը

Ինչո՞վ է վտանգավոր քնելուց առաջ սնվելը

175
0

Որոշ մարդիկ սովոր են վերջին անգամ սնվել քնելուց անմիջապես առաջ, ինչը չափազանց վնասակար է օրգանիզմի համար,, հայտնում է Sputnik ռադիոն՝ հղում անելով գաստրոէնտերոլոգ, սննդաբան, բժշկական գիտությունների թեկնածու Իրինա Բերեժնայային:

Մասնագետը նշել է, որ ուշ սնվելը խախտում է մարսողությունն ու տհաճություն առաջացնում առավոտյան՝ կերակրափողի այրվածքի կամ ստամոքսի լճացման հետեւանքով:

«Երբ մարդը հորիզոնական պառկած է՝ ստամոքսում մեծ քանակությամբ սնունդ ունենալով, տեղի է ունենում ստամոքսի պարունակության հակադարձ շարժ դեպի կերակրափող, որի հետեւանքով կերակրափողի այրվածք, ստամոքսի լճացում եւ բակտերիալ աճ կարող է առաջանալ, որն իր հերթին կարող է բակտերիաների գերաճի համախտանիշ ի հայտ բերել»,- պարզաբանել է Բերեժնայան։

Փորձագետը նշել է, որ ուշ սնվելը վնասում է նաեւ լյարդը, քանի որ այն ավելորդ սթրեսի է ենթարկվում, որը կարող է հանգեցնել ճարպային հեպատոզի:

 

Աղբյուրը` Med.news.am

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ