Գլխավոր էջ Գլխավոր Մի՞ֆ, թե՞ իրականություն․ պարբերական հիվանդությամբ հիվանդանում են միայն երեխաները

Մի՞ֆ, թե՞ իրականություն․ պարբերական հիվանդությամբ հիվանդանում են միայն երեխաները

528
0
Մի՞ֆ, թե՞ իրականություն շարքի հյուրը ռադիոլոգ-ռևմատոլոգ Անահիտ Հունանյանն է։ Նրա հետ զրուցել ենք պարբերական (երևանյան) հիվանդությանն առնչվող մի քանի միֆերի մասին։
Միֆ – Պարբերական (երևանյան) հիվանդությամբ հիվանդանում են միայն երեխաները։
Իրականություն – Իրականում հիվանդությունը կարող է ի հայտ գալ ինչպես մանկական տարիքում, այնպես էլ՝ ավելի մեծ հասակում։ Օրինակ բացառված չէ, որ 40 տարեկանում ինչ որ մեկի մոտ ի հայտ գա պարբերական հիվանդությունը։ Ի դեպ, այս հիվանդության հետ կապված ևս մեկ միֆ կա։ Թերևս շատերն են լսել այն կարծիքը, որ այդ հիվանդությունն ունեցող մարդիկ, եթե տեղափոխվեն այլ երկիր բնակվելու, ապա հիվանդությունն առանց բուժման կանցնի։ Այսինքն՝ մարդիկ կարծում են, որ միայն բնակության վայրը փոխելով կազատվեն անընդհատ կրկնվող ցավերից և հիվանդության այլ դրսևորումներից։ Մինչդեռ իրականությունն այլ է, և բնական է, որ հիվանդությունն ինքն իրեն չի անցնի և անհրաժեշտ է բուժում։ Հիվանդությունը հատուկ է այն ազգերին, որոնց շրջանում ընդունված են եղել ազգակցական ամուսնությունները, երբ օրինակ հորաքրոջ կամ մորաքրոջ երեխաներն իրար հետ են ամուսնացել և ժառանգներ ունեցել։ Հարկ եմ համարում նաև նշել, որ հիվանդությունն առավել հաճախ հանդիպում է հայերի, հույների, քրդերի, իտալացիների և որոշ այլ ազգերի շրջանում։ Եթե հիվանդության երկու կրող ամուսնանում են, ապա 75% հավանականություն կա, որ նրանց սերունդը անպայման կունենա պարբերական հիվանդություն։
Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ