Գլխավոր էջ Նորություններ Նյարդավիրաբույժների հերթական կյանք փրկող վիրահատությունը (լուսանկարներ)

Նյարդավիրաբույժների հերթական կյանք փրկող վիրահատությունը (լուսանկարներ)

1051
0

Հեմոռագիկ ինսուլտի հերթական կանխում։
«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածի բուժման մասնագիտացված կենտրոնում նյարդավիրաբույժներ Սևակ Բադալյանը և Լեռնիկ Գրիգորյանը կատարեցին աջ ներքին քնային զարկերակի բիֆուրկացիայի՝ երկատման շրջանի պարկաձև անևրիզմայի էնդովասկուլյար օբլիտերացիա միկրոպարույրներով (ներանոթային փակ վիրահատություն)։

⚠️ Անևրիզման զարկերակի պատի արտափքումն է, որը զարգանում է, երբ արյունատար անոթի թուլացած պատում ձևավորվում է արյունով լցված փոքր պարկ:
Ուղեղի անոթների անևրիզման բավականին տարածված հիվանդություն է, կանանց մոտ հանդիպում է ավելի հաճախ։
Անևրիզմայի պատռումը գլխուղեղի կաթվածի՝ ինսուլտի, տեսակներից մեկն է. պատռվելու դեպքում զարգանում է արյունազեղում գլխուղեղի շուրջ, ինչը անհետաձգելի բուժօգնություն պահանջող կյանքին սպառնացող վիճակ է: 🚑
ՊԱՏՃԱՌՆԵՐԸ
1️⃣ Արյան բարձր ճնշում (հիմնական պատճառ):
2️⃣ Հիվանդության առկայությունը ընտանիքում:
3️⃣ Շաքարային դիաբետ:
4️⃣ Ծխախոտի և ալկոհոլի չարաշահում:
6️⃣ Թմրանյութերի օգտագործում:

Մեր հիվանդը տարիներ շարունակ ուներ գլխացավ, իսկ մոտ մեկ ամիս առաջ դիտվել են սաստիկ գլխացավ, սրտխառնոց, փսխում, լուսավախություն։ Դիմել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ կատավել է մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա (МРТ) և ՄՌՏ-անգիոգրաֆիա, որով ախտորոշվել է պարկաձև չպատռված անևրիզմա աջ ներքին քնային զարկերակի բիֆուրկացիայի հատվածում։ Նյարդավիրաբույժներ Սևակ Բադալյանի և Լեռնիկ Գրիգորյանի կողմից կայացվեց որոշում կատարել անևրիզմայի ներանոթային բուժում։
Հիվանդի վիճակը լավ է, մի քանի օրից նա դուրս կգրվի հիվանդանոցից և կվերադառնա իր բնականոն կյանքին։ Մի քանի ամսվա ընթացքում վիրահատվածը դեռ պիտի հսկվի համոզվելու համար, որ անևրիզման լիովին օբլիտերացվել է, նրա աճը կանգնել է, և պատռման վտանգ այլևս չկա:

Գրառման և լուսանկարների աղբյուրը`Հերացի թիվ 1 հիվանդանոցային համալիրի ֆեյսբուքյան էջ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ