Գլխավոր էջ Նորություններ ԱՀԿ-ն գիտնականների խնդրանքով կվերանվանի «Կապիկի ծաղիկ» վիրուսը

ԱՀԿ-ն գիտնականների խնդրանքով կվերանվանի «Կապիկի ծաղիկ» վիրուսը

178
0

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մտադիր է շուտով վերանվանել «Կապիկի ծաղիկ» վիրուսը, հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։

«ԱՀԿ-ն նաև աշխատում է գործընկերների և փորձագետների հետ ամբողջ աշխարհից՝ փոխելու «Կապիկի ծաղիկ» վիրուսի անվանումը: Մենք շուտով կհայտարարենք նոր անուններ»,- ճեպազրույցում ասել է Գեբրեյեսուսը:

Ավելի վաղ տարբեր երկրներից ավելի քան 30 գիտնականներ նամակ էին գրել՝ կոչ անելով բժշկական հանրությանը վերանվանել հիվանդությունը։ Նամակի համաձայն, որը վերատպվել է հունիսի 10-ին virological.org կայքում, գիտնականները կարծում են, որ վիրուսի անվանումը ճշգրիտ չէ՝ նշելով, որ ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս խուսափել աշխարհագրական շրջաններից և հիվանդությունների անվանումներում կենդանիների անուններից: Գիտնականները նաև ընդգծել են, որ վիրուսը չի կարելի անվանել աֆրիկյան։ Նամակի հեղինակների կարծիքով՝ «Կապիկի ծաղիկ»-ի անվանափոխումը կօգնի խուսափել խտրականությունից և խարանումից

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ